Իվանիշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին

2013-11-24 14:27:08

Վրաստանի արդեն նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կիրակի օրը «Վրացական երազանք» կուսակցության նիստի ժամանակ հայտարարել է քաղաքականությունից իր հեռանալու մասին: 

«Այսօրվանից ես ձեր առջև կանգնում եմ ոչ թե իբրև քաղաքական գործիչ, այլ Վրաստանի շարքային քաղաքացի: Ես հեռանում եմ քաղաքականությունից և մնալու եմ ակտիվ քաղաքացի»,– հայտարարել է Իվանիշվիլին:

Նշենք, որ 2011թ. հոկտեմբերին Իվանիշվիլին հանկարծակի հայտարարել էր քաղաքական ուժեղ թիմ ստեղծելու և Վրաստանում իշխանության գլուխ գալու իր որոշման մասին, սակայն այդ ժամանակ արդեն հայտարարել էր, որ չի պատրաստվում երկար մնալ քաղաքական դաշտում: Նրա ստեղծած կոալիցիային հաջողվեց 2012թ. հոկտեմբերին հաղթանակ տանել երկրի խորհրդարանական ընտրություններում և դուրս մղել Միխայիլ Սաակաշվիլիի ղեկավարած «Միասնական ազգային շարժում» կուսակցությանը խորհրդարանի մեծամասնության դիրքերից: 

Դիտվել է 1753 անգամ:

Լրահոս
25 Մար
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը