Կուտակային կենսաթոշակի «հմայքները». հավաք` վարչապետի մոտ
Հայկական ՄամուլՉնայած ՀՀԿ որոշ անդամներ, ինչպես նաև կուտակային կենսաթոշակային հարցի քննարկման «կնքահայր» Արծվիկ Մինասյանը «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում պնդել էին, որ իշխանությունը, ըստ ամենայնի, առաջիկա արտահերթ նստաշրջանում մասնակիորեն կվերանայի օրենքը` տուգանքների մասով հետաձգումներ անելով, երեկ թերթը տեղեկացել է, որ քաղաքական որոշում է կայացվել` չհետաձգել օրենքի կիրարկումը:
Ավելին` երեկ վարչապետի մոտ «էքստերն» հավաք է տեղի ունեցել. հավաքվել են «ալամ աշխարհի» հաշվապահներն ու կադրերի պետերը` Վաչե Գաբրիելյանը բացատրել է կուտակային համակարգի բոլոր հմայքները: Թեև այդ «հմայքներն» ի հայտ կգան կիրառման ընթացքում:
Մանրամասները` «Հրապարակ»-ի այսօրվա համարում: