««Արտագաղթել» է Արցախ և աշխատում է որպես ուսուցչուհի»
ԲլոգոսֆերաԶոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մեր հարևանն «արտագաղթել» է Արցախ և աշխատում է ուսուցչուհի: Շատ գոհ է Արցախի և վարձատրությունից և դպրոցների հանդեպ պետության վերաբերմունքից ու խոստությունից: Ինչքան հասկացա հարևանուհուս ասածներից` Արցախում Չեխովի, կամ Պուշկինի դպրոցների նման էլիտար (ոչ գիտելիքի առումով էլիտար) դպրոցներ չկան, որտեղ ամեն երեխայի հետևից երկու ավտո է գալիս ու նույնիսկ փողոցներ են փակվում: Չնայած որ բողոքեցի, բայց որ ինձ էլ նախարար տաին, ինքս էլ չեմ պատկերացնում, թե այս երևույթի դեմ ինչպես է պետք պայքարել»: