Երևանում բախվել են «Kia»-ն, «Mercedes»-ը ու «Hyundai Elantra»-ն. վերջինը կողաշրջվել ու բռնկվել է Անցած 3 օրում արձանագրվել է 24 ՃՏՊ․ 2 մարդ զոհվել է, 31-ը՝ վիրավորվել ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել․ ի՞նչ է արել այս անգամ Բաքուն ԵՄ փորձագետները ժամանել են Հայաստան՝ գնահատելու վիզաների ազատականացման ուղղությամբ առաջընթացը Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանի հետ (տեսանյութ) Իրականացվել է առաջին վճարումը՝ Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում ՀՀ–ում կենսաչափական անձնագրերի գները կարող են փոխվել. Նելլի Դավթյան Հայ խորհրդարանականները ՄԹ գործընկերների հետ քննարկել են խաղաղության օրակարգին առնչվող հարցեր ՈւՂԻՂ. Անհետ կորածների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց 30-40 հոգով մտել են խուց, գցել են գետնին ու դուբինկաներով ծեծել․ Ժաննա Ալեքսանյանը հերքել է Գալյանին Նախորդ տարի զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածով հետախուզվել է 10910 մեղադրյալ. Դատախազություն Ինչ-որ մեկը երգել է «доля воровская»-ն, սպեցնազը խփել է, ասել՝ «պետք է երգեք «господа офицеры». ինչի՞ց է սկսվել դատապարտյալների ջարդը 

«Հայաստան գալս ուշանում է». Տիգրան Ասատրյանը` նոր տեսահոլովակի և առաջիկա ծրագրերի մասին (տեսանյութ)

Հասարակություն

Լուրեր.com-ի զրուցակիցն է սիրված երգիչ Տիգրան Ասատրյանը:

-Ինչպե՞ս և ե՞րբ սկսեցիք երգել։

- Երգել եմ դեռ վաղ տարիքից, և երգն իմ կյանքի անբաժան մասնիկն է եղել: Ասեմ նաև, որ ես ծնված օրվանից, երբ աչքերս բացել եմ, ականջներս երգի ձայներ են լսել, քանի որ մեր ընտանիքում միշտ երգ ու երաժշտություն է եղել: Սկզբում Մշից ու Ալաշկերտից եկած տատիկիս ու պապիկիս շուրթերից էր հնչում հայ երգը, իսկ հետո հայրիկիս՝ Արամ Ասատրյանի: Բայց բեմելս եղել է 2003 թվականին` հայրիկիս ծննդյան 50-ամյա հոբելյանին նվիրված երեկոյին, երբ կատարեցի նրա երգացանկից «Ինչքան մնամ կարոտ» երգը, ինչը, ի դեպ, մեծ անակնկալ եղավ նրա համար։

-Երգելու տաղանդը Ձեզ ի վերո՞ւստ է տրված, թե՞ ,այնուամենայնիվ , ունեք երաժշտական կրթություն:

- Երգելու տաղանդն ինձ ի վերուստ է տրված. այն ինձ ժառանգաբար է փոխանցվել, և ես մեծ սրբությամբ եմ կրում ու բարձր պահում Ասատրյան ազգանունը: Երգում եմ այն երգերը, որոնք հայրս կերգեր այսօր, եթե կենդանի լիներ: Նաև ասեմ, որ ես դպրոցում սովորելու տարիներին սովորել եմ նաև Էջմիածնի «Կենցաղի տուն» երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում, տարիների ընթացքում տարբեր մասնագետների մոտ վոկալի դասեր եմ առել ու այսօր էլ եմ հաճախում վոկալի դասընթացների:

-Ավելի քան 10 տարի է, ինչ մեծ բեմում եք: Ի՞նչ հաջողություններ ունեք:

- Այո, ես 10 տարի է՝ երգում եմ. մինչ օրս թողարկել եմ 4 ձայնասկավառակ, առաջինը թողարկեցի 2003-ին, որն «Ինչքան մնամ կարոտ» ձայնասկավառակն էր, այնուհետև՝ «Սիրո հետքերով», «Ուզում եմ սիրես»: Բոլորովին վերջերս թողարկեցի «Time» խորագրով իմ նոր ձայնասկավառակը: Ունեմ արդեն նկարահանած 15 տեսահոլովակ, որից երկուսը նկարահանվել են բոլորովին վերջերս։

-Ի՞նչ նորություններ ունեք Ձեր երկրպագուների համար։

- Ես ամեն ինչ անում եմ, որ ամեն անգամ իմ հանդիսականին ներկայանալիս ներկայանամ յուրովի ու ինքնատիպ։ Ասեմ, որ այս անգամ էլ ունեմ նորություն՝ 2 նոր տեսահոլովակ, որոնց նախապատրաստական աշխատանքներով էի զբաղված։ Ասեմ նաև, որ շուտով պատրաստվում եմ թողարկել իմ հայրիկի երգերից կազմված ձայնասկառավառակ, ինչպես նաև՝ արդեն հաջորդ տարվա փետրվարի 16-ին կմասնակցեմ Նյու Յորքում կայանալիք Big Apple մրցանակաբաշխությանը։

-Մի փոքր կպատմե՞ք նոր երգի տեսահոլովակի ստեղծման մասին։

- Նոր երգի հեղինակն է երաժիշտ, երգահան, մեր ընտանիքի լավ բարեկամ Լևոն Աբրահամյանը։ Երգը բոլորովին նոր երգ է և գրվել այս տարվա ամռանը։ Ի դեպ, ասեմ նաև, որ երգը դեռ պատրաստ լինելուն պես էինք ներկայացրել, և բազմաթիվ արձագանքներից ելնելով՝ ասեմ, որ այն շատ սիրվեց թե՛ այստեղ՝ Ամերիկայում, թե՛ Հայաստանում։ Այդ իսկ պատճառով շատ արագ որոշեցինք, որ հենց այս երգի հիման վրա պետք է նկարահանվի տեսահոլովակ, ապա միայն «Ուզես թե չուզես» երգի համար նկարահանեցինք տեսահոլովակ, որն արդեն կներկայացնենք եկող տարվա սկզբին։ Ի դեպ, ասեմ, որ այս երգը ժամանակին երգել է հայրս, ով նաև այդ երգի խոսքերի հեղինակն է, իսկ երաժշտության հեղինակն է Լևոն Աբրահամյանը։ Որևէ փոփոխության երգը չի ենթարկվել, միայն գործիքավորումն է թարմացվել Լևոն Աբրահամյանի ու Խաչիկ Սահակյանի շնորհիվ։

-Տեսահոլովակի նկարահանումների աշխատանքից մի փոքր պատմեք:

- Նախ ասեմ, իմ հրավերով՝ Հայաստանից ժամանել էր իր գործի մեծ վարպետ ռեժիսոր Արեն Բայադյանը, ում էլ վստահեցի իմ նոր երգերի տեսահոլովակի նկարահանումը։ Տեսահոլովակի նկարահանումները տեղի ունեցան Լոս Անջելեսի 9 տարբեր վայրերում, և նրանց, բացի 100-ից ավելի դերասաններից, մասնակցել են նաև իմ երեխաները։ Երգն ինքնին ուրախ ու ռիթմիկ է, որի ելևէջներից, կամա թե ակամա, ուզում ես պարել։ Շատ գունեղ ու պարային տեսահոլովակ է, որն ունի իր ամեն մի վայրկյանի գեղեցիկ լուծումը, իհարկե, շնորհիվ Արենի և մեր ընտրած պրոֆեսոնալ թիմի և իմ բոլոր լավ ընկերների, ովքեր ջանք չխնայեցին իմ կողքին լինելու և ինձ աջակցելու այս 2 տեսահոլավակների ստեղծման հարցում։ Հատուկ շնորհակալ եմ նաև Լևոն Աբրահամյանին, Արեն Բայադյանին, Գևորգ Ճուղուրյանին, Աիդա Ղարախանին և Nicole Bakti։

-Հետաքրքիր է նաև իմանալ՝ Ձեր երգացանկից ո՞ր երգը Ձեզ բերեց հաջողություն:

- «Հայի սիրուն աչքեր» երգն էր, երբ ես այն կատարեցի 2009 թվականին: Այն ինձ միանգամից բերեց մեծ ճանաչում ու հաջողություն, և դարձավ իմ այցեքարտը:

-Առաջիկայում չե՞ք պատրաստվում մենահամերգ ունենալ։

- Մեծ ցանկություն ունեմ, որ իմ առաջին ու մեծ մենահամերգը լինի իմ հայրենիքում՝ իմ հայաստանյան երկրպագուների համար, բայց Հայաստան գալս ուշանում է այստեղի իմ զբաղվածության պատճառով: Երբ ավարտին հասցնեմ իմ բոլոր անավարտ աշխատանքները, կլինեմ իմ հայրենիքում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երևանում բախվել են «Kia»-ն, «Mercedes»-ը ու «Hyundai Elantra»-ն. վերջինը կողաշրջվել ու բռնկվել էՉինաստանի հետ համաձայնություն չի լինի․ ԹրամփԱնցած 3 օրում արձանագրվել է 24 ՃՏՊ․ 2 մարդ զոհվել է, 31-ը՝ վիրավորվել Ռյուտեն դժգոհել է՝ Ուկրաինայում առաջնագիծը «սխալ ուղղությամբ է շարժվում»ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել․ ի՞նչ է արել այս անգամ ԲաքունԵՄ փորձագետները ժամանել են Հայաստան՝ գնահատելու վիզաների ազատականացման ուղղությամբ առաջընթացը ԱՄՆ հանրապետականների մոտ 80%-ը դեմ է Ուկրաինային օգնությանը․ WSJՆիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանի հետ (տեսանյութ)Իրականացվել է առաջին վճարումը՝ Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում ՀՀ–ում կենսաչափական անձնագրերի գները կարող են փոխվել. Նելլի ԴավթյանՀայ խորհրդարանականները ՄԹ գործընկերների հետ քննարկել են խաղաղության օրակարգին առնչվող հարցեր ՈւՂԻՂ. Անհետ կորածների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց30-40 հոգով մտել են խուց, գցել են գետնին ու դուբինկաներով ծեծել․ Ժաննա Ալեքսանյանը հերքել է ԳալյանինԻսրայելն արգելել է բրիտանացի խորհրդարանականների մուտքը երկիրՆախորդ տարի զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածով հետախուզվել է 10910 մեղադրյալ. Դատախազություն Ինչ-որ մեկը երգել է «доля воровская»-ն, սպեցնազը խփել է, ասել՝ «պետք է երգեք «господа офицеры». ինչի՞ց է սկսվել դատապարտյալների ջարդը Երբեմն արձանագրվում են անկանոն կրակոցներ․ ՀՀ ՊՆ Քանի երեխա է ծնվել Երևանում նախորդ ամիսՌուսաստանի կողմն անցած Ուկրաինայի զինյալները հրկիզել են ՆԱՏՕ-ի տեխնիկան (տեսանյութ)Մելիքբեկյանը հրաժարականի փոխարեն ասուլիս է տալիս Ռուսաստանը ջուրն է իջեցրել միջուկային սուզանավ՝ «Զիրկոն» հիպերձայնային հրթիռով Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել ԼիբանանինԱլեքսանդր Օվեչկինի պատմական ռեկորդը NHL-ում Ինձ դուր չի գալիս Ուկրաինայի «ռմբակոծումը». ԹրամփԻրանը դեսպան կնշանակի Ադրբեջանում Եվրոպայում հայտնել են՝ կկարողանան արդյոք Կիևին կապի լիարժեք հասանելիություն ապահովել առանց Starlink-իԱպօրինի աղբավայրը մեծանում ու «ծաղկում» է․ Գևորգ Թոսունյան ԱՄՆ ֆինանսների նախարարը բացատրել է՝ ինչու է պինգվինների դեմ մաքսատուրքեր սահմանելԵրթևեկության փոփոխություն կկատարվի Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում Օրվա խորհուրդ․ Մեծ Պահք. օր 36Գագիկ Սուրենյանը զգուշացնում էԻ խորոց սրտի աղոթք եմ վերառաքում առ Աստված, որ Աստվածամոր ապրած կյանքի օրինակը ունենաք ձեր հոգում Մոսկվայում առատ տեղումներ են. ձյան ծածկույթը հասել է 13 սմ-ի (տեսանյութ) Ավարտվել են Դավիթ Մալյան փողոցի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքները Սոցիոլոգը նշել Է Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունների կարգավորման ժամկետները«Արաքս»-ի պաղեցված հավի մսում խախտումներ են հայտնաբերել Դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաքինԱյն, ինչ ներկայացնում եք, շատերը կորակեն իրականությանը չհամապատասխանող. Տիգրան Ավինյանը՝ քաղաքապետարանի աշխատակցին Լոռու մարզում ընտանիքի 4 անդամներ շմոլ գազից թունավորմամբ տեղափոխվել են հիվանդանոցՀՀ ՊՆ-ն պետք է ոչ թե ծածկադմփոց անի, այլ պարզ ներկայացնի իրավիճակը․ Տաթևիկ Հայրապետյան ԱՄՆ-ը կարող է Կիևին վերջնագիր ներկայացնել․ TelegraphԱնչափելի է ձեր անձնվիրության սխրանքը՝ հայրենիքի համար զինվորյալ զավակներ ծնելու գործում․ Արցախի թեմ Մակրոնին կոչ են արել «օրինակ վերցնել» Պուտինից և ԹրամփիցԵրևանում բախվել են «BMW X5»-ն ու մեկ այլ «BMW», որոնցից մեկը հայտնվել է մայթին ու բախվել ծառին Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ տեղադրվեցին Իսրայելը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի հրթիռային կայաններին2025֊ին Ադրբեջանը պլանավորել է 12 մեծամասշտաբ զորավարժություններ. Կարապետ Պողոսյան Փորձում են Արցախի հանձնման մեղքը Փաշինյանի վրայից մաքրել և այն բարդել արցախահայերի վրա․ Իշխան ՍաղաթելյանՄայրերի ափի մեջ պետք է փնտրել ազգի ճակատագիրը․ Դավիթ Համբարձումյան
Ամենադիտված