«Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվողի մայրը ներողություն է խնդրել զոհվածների ընտանիքներից (տեսանյութ) Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի հարցը կարևոր է Ռուսաստանի համար. ՀՀ–ում ՌԴ դեսպան 81-ամյա Բայդենը հայտարարել է, որ 77–ամյա Թրամփը «մի փոքր ծեր է» «Այն, ինչ պատահել է Հիսուս Քրիստոսի հետ, այսօր կատարվում է մեր Հայրենիքի հետ»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ռուսաստանը պատրաստ է կատարել իր դաշնակցային պարտականությունները՝ Հայաստանի դեմ արտաքին ագրեսիայի դեպքում․ Կոպիրկին ՌԴ և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը Ռուսական կողմը լրջորեն է վերաբերում Հայաստանին զենք տրամադրելու պարտավորությանը. Կոպիրկին (տեսանյութ) Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել գետում Ցավով տեղեկացանք հայ ժողովրդի արժանավոր զավակի մահվան մասին․ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ցավակցել է Կառավարությունը որոշել է սպանել հայոց լեզուն ու հայագիտությունը. Արմեն Այվազյան (տեսանյութ) 

«Ես դեռ ուշքի չեմ եկել». աշխարհահռչակ Մարիո Ստեֆանոն` Ղարաբեկյանի և Մազմանյանի մահվան մասին. բացառիկ հարցազրույց

Գիտություն և Մշակույթ

2013-ն ավարտեցինք արգենտինյան ռիթմերով: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, տարին ավարտեց տոնական համերգով։

Նվագախումբը 2013 թվականի իր համերգաշրջանը սկսեց իտալացի բանդոնեոնահար, ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի հետ համատեղ ելույթով և նրա հետ էլ եզրափակեց տարին:

2013-ի դեկտեմբերի 25-ին տոնական համերգային ծրագրի շրջանակներում հնչեցին արգենտինյան ռիթմեր՝ Աստոր Պիացոլայի ստեղծագործությունները։

Աշխարհահռչակ երաժիշտի և հայ հանդիսատեսի փոխադարձ սերն ակնհայտ էր դեռ նախորդ համերգներից, երբ դահլիճը «պայթում էր» դրական էմոցիաներից և էներգիայից:

Համերգների, իր տպավորությունների, ապագա պլանների և ընկերների` անժամանակ կյանքից հեռանալու մասին Լուրեր.com-ի հետ զրույցում անկեղծացավ հանրահայտ իտալացի ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին:

-Ի՞նչն է Ձեզ գրավում Հայաստանում, ինչո՞վ է ձեզ համար առանձնանում հայ հանդիսատեսը:

-Ինձ համար մեծ պատիվ է այսպիսի հավատարիմ և զգացմունքային լսարան ունենալ Հայաստանում: Ես իմ բոլոր հարցազրույցներում միշտ նշում եմ իտալացի և հայ ժողովուրդների նմանության մասին, և, ամեն անգամ Հայաստան գալով, ինձ զգում եմ, ինչպես Հարավային Իտալիայում: 

Մինչ այստեղ գալս էլ` լսելով մաեստրո Տոնինո Գուերայի հրաշալի պատմությունները Հայաստանի մասին, որտեղ նա ամբողջությամբ փոխանցում է այս երկրի գեղեցկությունը, արդեն պատկերացում էի կազմել Հայաստանի մասին:

Հիմա ես հստակ կարող եմ ասել, որ բավականին շատ բան գիտեմ Հայաստանի մասին:

Միշտ մեծ հաճույքով եմ գալիս Հայաստան, ինձ միշտ լավ եմ զգում այստեղ` անկախ օրվա ժամից, տարվա եղանակներից:

Համերգը շատ յուրահատուկ էր, հանդիսատեսը գնահատում է գեղեցկությունը, և ես անընդհատ փնտրտուքի մեջ եմ, փորձում եմ միշտ ամենագեղեցիկը տալ իմ հանդիսատեսին` բոլոր առումներով: 

-Հե՞շտ էր Հայաստանի երիտասարդական անսամբլի հետ միասին աշխատելը:

-Երիտասարդական նվագախմբի հետ աշխատելը շատ հետաքրքիր էր և հաճելի: Շատ եմ սիրում աշխատել երիտասարդ երաժիշտների հետ, փորձարկել նոր նախագծեր, ստեղծագործել:

Իտալիայում նույնպես ես համագործակցում եմ երիտասարդ երաժիշտների հետ և այս օրերին նույնիսկ մի փոքր դասընթաց եմ անցկացնում բացառապես երիտասարդ երաժիշտների համար: Հայաստանի երիտասարդական նվագախումբը հիանալի պատրաստված, հրաշալի նվագախումբ է, կարծում եմ` այդ հարցում քիչ չէ հենց նրանց ղեկավար Սերգեյ Սմբատյանի և ողջ անձնակազմի դերը:

Այդ նվագախումբը, բացի այստեղ կազմակերպված գեղեցիկ համերգներից, շատ մեծ սեր և հարգանք է վայելում Հայաստանի սահմաններից դուրս: Մենք հանդիպել ենք անցյալ տարի ամռանը` Ռիվա դել Գարդայում կայացած փառատոնին, որտեղ նրանք ելույթ էին ունենում այնպիսի մեծանուն արտիստների հետ, ինչպիսիք են Նատալիա Գուտմանը և Ալդո Չիկոլինին:

Ես ամեն անգամ մեծագույն հաճույքով եմ հիշում Գուտմանի հետ նրանց համերգը, որտեղ Երիտասարդական նվագախումբը պարզապես փայլեց իր պրոֆեսիոնալիզմով, դա բացարձակ հաջողություն էր: Ես իսկապես հույս ունեմ, որ մենք կշարունակենք մեծ ներդրումներ ունենալ երիտասարդական նախագծերում, քանի որ նրանք են մեր նվագախմբերի ապագան:

Ամեն անգամ, երբ համերգներով հրավիրվում եմ Հայաստան, նախապես սկսում եմ մշակել ծրագիրը, այն զարգացնել, պատրաստել Պիացոլայի` իմ սիրելի ստեղծագործությունները, քանզի վստահ եմ, որ հայ երաժշտասերն ուղղակի սիրահարված է այդ երաժշտությանը:

-Հայաստանյան Ձեր համերգային ծրագրում նվագում եք հիմնականում Աստոր Պիացոլա, ինչո՞վ է սա պայմանավորված:

-Ամեն տարի ես փորձում եմ գտնել, ստեղծել մի նոր բան: Արդեն իսկ նվագել եմ բանդոնեոնի և նվագախմբի համար նախատեսված նրա գրեթե ողջ երգացանկը: Իմ վերջին համերգին ես ներառեցի մի բան, որ կարող էր խափանել համերգային ծրագիրը: Այն չէր պատկանում նվագախմբային ծրագրին, այլ գրված էր բանդոնեոնի և լարային քառյակի համար, բայց միշտ կարելի է անել նոր, համարձակ ու հետաքրքիր նորամուծություններ և հաջողությամբ կատարել:

Օրինակ «Five Tango Sensations»-ը գրված է Պիացոլայի կողմից բանդոնեոնի և լարային քառյակի համար, բայց Ռոբերտո Մոլինելլիի և Ֆաբիո Կոնոկիելլայի նման գործիքավորողների շնորհիվ ես կարողանում եմ ամեն անգամ մի նոր ու հետաքրքիր բան ստեղծել:

Ամեն անգամ մեծ հաճույքով եմ հիշում երիտասարդական նվագախմբով  իրականացրած համերգը Ռոբերտո Մոլինելիի հետ, որտեղ մենք կատարեցինք ոչ միայն Պիացոլայի ստեղծագործությունները, այլ նաև իտալացի այնպիսի երաժիշտների, ինչպիսիք են Նինո Ռոտան, հենց ինքը Ռոբերտո Մոլինելին:

Կարծում եմ` հնարավոր չէ պատկերացնել որևէ համերգ` առանց Պիացոլայի կատարումների, որովհետև հայ հանդիսատեսը պարզապես պաշտում է Լիբերտանգոն և Օբվիլիոնը:

-Գիտեմ նաև, որ համերգային շրջագայության եք պատրաստվում իտալացի հայտնի օպերային երգիչ Անդրեա Բոչելիի հետ: Մի փոքր կխոսե՞ք այս մասին: Ինչպե՞ս եղավ առաջարկը, որտե՞ղ են լինելու համերգները:

-Հիանալի համագործակցություն ունեցա Անդրեա Բոչելիի հետ` Հռոմի Կոլիզեում, 2009-ին, որն ուղիղ հեռարձակվում էր Իտալիայի հանրային հեռուսատեսությամբ: Այդ համերգը Բոչելին նվիրել էր Աքուիլայի երկրաշարժին, որը Աբրուցոյի մարզի մայրաքաղաքն է` իմ ծննդավայրը: Այդ համերգն ինձ համար ամենատպավորիչն էր, քանի որ այն իմ առաջին համագործակցությունն էր հայտնի տենորի հետ: Դրան հաջորդեց ևս մեկ հիանալի համագործակցություն. ես հրավիրվեցի նրա տեսասկավառակի շնորհանդեսին «Love in Portofino» (Սերը Պորտոֆինոյում), որը նա ձայնագրել էր փոքրիկ Լիգուրյան գյուղակում, որը ողջ աշխարհին հայտնի է իր անհավանական գեղեցկությամբ:

-Մի բեմում հանդես եք եկել Արամ Ղարաբեկյանի հետ և ճանաչել ու շփվել եք Արմեն Մազմանյանի հետ. երկուսն էլ, ցավոք, անժամանակ հեռացան կյանքից: Կարծում եմ` կցանկանաք խոսել նրանց մասին:

-Ես անչափ ցավում եմ իմ հայ երկու ընկերների վաղաժամ կորստի համար, որոնք այնքան բան էին արել իրենց երկրի համար ու կարևոր դեր ունեին հայկական ժամանակակից մշակույթում: Ես մտերիմ էի նրանց երկուսի հետ էլ:

Արմեն Մազմանյանի հետ առաջին անգամ հանդիպել եմ մաեստրո Տոնինո Գուերայի տանը` նրա ծննդյան տարեդարձին:

Ես հիանալի հիշում եմ նրա` երկար ապրելու և իր երկրի համար կարևոր մի բան անելու ցանկությունը:

Երբեք չեմ մոռանա նրա խոսքերը, երբ ասում էր, որ ուզում է զգալ և վայելել այն ամենն, ինչ գեղեցիկ է, ինչ տեսնում և լսում է... նա նկատի ուներ արվեստն ընդհանուր առմամբ: Հենց նա էր, որ առաջին անգամ ինձ լսեց Իտալիայում, ասաց այդ խոսքերն ու ոգևորված ցանկանում էր ինձ ներկայացնել իր ժողովրդին:

Մարդ, որ իր աշխատասիրությամբ և համառությամբ կարողանում էր շատ հետաքրքիր գործեր անել:

Ինչ վերաբերում է մաեստրո Արամ Ղարաբեկյանին, ես դեռ ուշքի չեմ եկել այդ լուրը լսելու պահից: Ես դեռ չեմ հավատում... Նա առաջինն էր, ով վստահեց և հրավիրեց ինձ իր նվագախմբի հետ ելույթ ունենալու:

Ես հիանալի հիշում եմ, թե ինչպես էինք պատրաստվում «Ոսկե Ծիրան» փառատոնի մեր ելույթին: Որքան խորն էր նրա սերը երաժշտության նկատմամբ, որքան սեր ու գորովանք կար, բայց միևնույն ժամանակ շատ խստապահանջ էր և միշտ գիտեր, թե ինչ է ուզում ու ինչպես դա իրականացնել: Ամեն անգամ մենք շատ ուրախ ու երջանիկ էինք հանդիպել, համագործակցել:

Հատկապես հաջողված էր «Կինոմոսկվայի» ամառային դահլիճում կազմակերպած մեր համերգը: Վերջին անգամ նրան հանդիպեցի մի քանի տարի առաջ, Երևանի բարերից մեկում` սուրճի սեղանի շուրջ, որտեղ զրուցում էինք իր նախագծերի մասին: Նա շատ հեռատես էր ու ուներ հրաշալի գաղափարներ` այնքան մաքուր ու գեղեցիկ, որքան իր երաժշտությունը:

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում իմ հրաշալի հայ ընկերների ընտանիքներին, ընկերներին և երկրպագուներին` այս մեծ ու անդառնալի կորուստների համար:

 Գայանե Համբարձումյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վիրաբույժը փրկել է տղամարդուն, ով մանուկ հասակում 26 մետաղադրամ է կուլ տվել (լուսանկար)«Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվողի մայրը ներողություն է խնդրել զոհվածների ընտանիքներից (տեսանյութ)Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի հարցը կարևոր է Ռուսաստանի համար. ՀՀ–ում ՌԴ դեսպան81-ամյա Բայդենը հայտարարել է, որ 77–ամյա Թրամփը «մի փոքր ծեր է» «Այն, ինչ պատահել է Հիսուս Քրիստոսի հետ, այսօր կատարվում է մեր Հայրենիքի հետ»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ռուսաստանը պատրաստ է կատարել իր դաշնակցային պարտականությունները՝ Հայաստանի դեմ արտաքին ագրեսիայի դեպքում․ ԿոպիրկինՌԴ և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակըՌուսական կողմը լրջորեն է վերաբերում Հայաստանին զենք տրամադրելու պարտավորությանը. Կոպիրկին (տեսանյութ) Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել գետումՑավով տեղեկացանք հայ ժողովրդի արժանավոր զավակի մահվան մասին․ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ցավակցել էԿառավարությունը որոշել է սպանել հայոց լեզուն ու հայագիտությունը. Արմեն Այվազյան (տեսանյութ) ՌԴ-ի դեմ հարձակումները բացահայտ սուտ են. այս ամենը տագնապեցնող է․ Կոպիրկին (տեսանյութ) ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչություն է կանխել Ստավրոպոլում (տեսանյութ) Իտալական կործանիչներն օդ են բարձրացել Բալթիկ ծովում՝ ռուսական ինքնաթիռների պատճառով․ ԶԼՄՏավուշի գյուղերն ադրբեջանցիներին հանձնող Փաշինյանը 2015-ին այդ քայլն անընդունելի էր համարումԱՊՀ հարթակով համագործակցությունը կշարունակի մնալ ՌԴ առանցքային առաջնահերթությունը․ Օվերչուկ Զորական գյուղում վագոն-տնակ է այրվել․ ներսում հայտնաբերվել է դի (լուսանկարներ)«Ոսկեպարը Հայաստան է և վերջ»․ 8-ամյա ոսկեպարցի Արիանան ուղերձ է հղել Գերմանիայում «Էրդողանի կուսակցությունը» չի կարողացել բանկային հաշիվ բացել․ ԶԼՄԵրևանում բախվել են «Toyota Camry»-ն ու «Ford Fusion»-ը. «Toyota»-ն գլխիվայր շրջվել է «Երևան» միջազգային երաժշտական ակադեմիան կգործի նախկին «Կանազ» մշակույթի տան շենքում․ ԱվինյանՔՊ-ական պաշտոնյաների արտոնյալ ԽԾԲ-ն. Մխիթար ՄաթևոսյանԵրևանում 16-ամյա անչափահասների վիճաբանության ժամանակ նրանից մեկը դանակահարել է մյուսին․ մանրամասներ Թուրքիան Գազայում «քննությունը կհանձնի» նույնքան հաջող, որքան Սիրիայում, Սոմալիում և Ղարաբաղում. Էրդողան «Հայկական սփյուռքի կենտրոնի» ղեկավար Ամրամ Պետրոսյանի ջանքերով՝ հայկական գյուղմթերքը կարտահանվի ԿամերունԼավրովի հիշեցումը Փաշինյանին. ինչպես Արևմուտքը հանձնեց ԱրցախըԻնչ հանգամանքներում է մահացել «Կրոկուսի» ահաբեկչությունից տուժածներին օգնության հասած Կարենը․ մանրամասներ 50 Cent-ի նախկին ընկերուհին ռեփերին մեղադրել է բռնաբարության մեջՎեհափառի օրհնությամբ Ծաղկազարդի տոնին 600 արցախցի մանուկ օրհնություն ստացավ, ճաշեց միաբանների հետ (տեսանյութ) Սահմանազատման հետ կապված հարցերը դեռ քննարկումների փուլում են. փոխվարչապետի գրասենյակ Շվարցենեգերը խոստացել է վիրահատությունից հետո վերադառնալ նկարահանումներին Լոնդոնում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ-ՄԹ համագործակցությանն առնչվող հարցեր«Կրոկուսի» վրա հարձակումից հետո ահաբեկիչները գնում էին Ուկրաինայի հետ սահման՝ Կիևում պարգևներ ստանալու համար. ՌԴ ՔԿ«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Արմեն Գրիգորյան, Մխիթար ՀայրապետյանԴատարանն անվավեր է ճանաչել ԿԳՄՍ նախարարի` Թումանյանի թանգարանի տնօրենին աշխատանքից ազատելու որոշումըԱՊՀ նիստին քննարկվել են ՔԿՀ-ներում ահաբեկչության տարածմանը հակազդելու կանխարգելիչ միջոցառումները Հարևանների հետ հարաբերությունները ՌԴ-ի համար առաջնահերթություն են. Պուտին Բայդենը սպառնացել է ՌուսաստանինԱդրբեջանն առաջիկայում կվերսկսի Թեհրանում իր դեսպանատան գործունեությունը «Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվելԴԸԺ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ ընտրվեց դատավոր Գայանե Խաչատրյանը Սիամական երկվորյակն ամուսնացել է վետերանի հետ (լուսանկարներ)ՍԴ դատավորի թեկնածու ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը Դավիթ Գյուրջինյանն ընտրվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահինԿալանավորվել է «Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչության գործով անցնող 9-րդ անձը Արագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Հայաստանին գումար չեն տալու «Խաղաղության եվրոպական հիմնադրամից»․ ՌԴ ԱԳՆՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմինՏաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել
Ամենադիտված