ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա «Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար 

Նրա ներկայությամբ իրերը, երևույթները, մթնոլորտը երևում էին ուրիշ տեսքով, ուրիշ չափ ու կշռով. այսօր Պարույր Սևակի ծննդյան օրն է

Գիտություն և Մշակույթ

«Դուռը բացվեց, և իմ դիմաց կանգնեց միջահասակ, թխադեմ, նիհար ու ոսկրոտ, սև ու շողարձակ աչքերով մի պատանի», -պատմում է գրականագետ Հովհաննես Ղազարյանը («Պարույր Սևակ. Մուտք»):

Ահա գեղջկական արտաքինով այս թխադեմ տղան հանրային գրադարանը բացվելուն պես ուսանողական մեծ ընթերացասրահի մեջտեղում տեղ էր զբաղեցնում առավոտից իրիկուն և առանց շուրջը նայելու, կլանված պարապում: «Այնուհետև շատ արագ հղկված, գեղջկական տեսքից հեռացած նույն երիտասարդին, որի Պարույր Սևակ լինելը արդեն գիտեի, հաճախ տեսնում էի Կուլտուրայի տան շրջակայքում», - կարդում ենք գրականագետ Ալմաստ Զաքարյանի հուշերում:

Ինչպես նկատում է Սուրեն Աղաբաբյանը, թեև Սևակը սովորական «հողեղեն» ուսանող էր, ինչպես բոլորը, բայց տարբերվում էր բոլորից իր վաղահասությամբ: Նրա վաղահասությունը պայմանավորված է ոչ միայն գեներով, այլ նաև գիտելիքների անհուն ծարավով և աներևակայելի աշխատասիրությամբ:

Այդ տարիներին համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանողները համարվում էին ամենաաշխատասերները` «ճգնողները», իսկ նրանց մեջ էլ առանձնանում էր Պարույր Սևակը` իբրև ամենաաշխատասերը:

Սևակը կարդում, ուսումնասիրում, խորանում էր հափշտակության աստիճան: Ուզում էր շատ բան իմանալ, ամեն ինչ իմանալ: Ոչ միայն բանասիրությունից և բանասիրությանը հարակից մյուս գիտություններից, այլև «ճշգրիտ գիտություններից»:

Այս օրերին նրա` բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնի ուսանող Պարույր Ղազարյանի անունը զրնգում էր համալսարանով և հանրակացարանով մեկ, իբրև խելացի, հարուստ ու խոր գիտելիքների տեր, մեծ ապագա խոստացող բանասերի:
Հենց այս օրերին բոլորը փափագում էին ծանոթանալ «լեգենդ» դարձող ուսանողի հետ:

Իսկ ինքը գույն էր ամեն ինչում, նրա հետ միապաղաղ կյանքն իսկ արտիստիկ է: Չէր ձանձրանում ամենօրյա և միապաղաղ խոհանոցային հոգսերից, նա իր գործն անում էր մեծագույն պատրաստակամությամբ, անձանձրույթ, կարելի է ասել` արվեստով, ինչպես ինքն էր ասում. «Ամենահասարակ գործն էլ պետք է անել սիրով»:

Անսովոր էր ամեն ինչում, թեպետ իրեն հասարակ էր պահում, մասնակցում էր շուկայական առևտրին, մասնակցում այն ժամանակ շատ տարածված ուսանողական-խմբակային տուրոդմբոցներին:

Միակ ոչ հողեղեն գիծը, որ մեծերի հատկանիշն ենք դիտարկում, նրա քչակերությունն էր: Ինչպես ժամանակակիցներն են պատմում, նա ոչ միայն «ստամոքսի գերի» չդարձավ, այլև մինչև կյանքի մեջ մնաց սակավապետ, չունեցավ անգամ քաղցի զգացում: Նա ևս Չարենցի նման աներևակայելի չափերով քչակեր էր, ուտում էր քիչումիչ, կարծես պարտք կատարելիս լիներ: «Չգիտեմ ինչպես Չարենցի դեպքում,- իր հուշերում գրել է Ալմաստ Զաքարյանը, - բայց Պարույրի քչակերությունը, երևի թե, նաև ինչ-որ չափով գալիս էր նրա ֆիզիոլոգիայից: Նա չուներ ճաշակելիքի ու հոտոտելիքի զգացողություն, և զարմանալի է. 50-ական թվականներին գրած մի հոդվածում, անդրադառնալով Սևակի բանաստեղծության, Գևորգ Աբովը գրել էր, թե «այս տղան» համի ու հոտի զգացողություն չունի: Պարույրը մնացել էր ապշած. - Ինչպե՞ս է որսացել … Հետո բացատրում էր. – Բա ո՞նց, խորհրդապաշտական ու ֆուտուրիստական հիմնավոր դպրոց է անցել … »:

Շատերս ուշադրություն չենք էլ դարձնում այն հանգամանքին, թե ինչու է մեր մեծերի սովորական առօրյան անսովոր երևում. գուցե նրա համար, որ առօրյա գործերին, հոգսերին, անհարմարավետ կենցաղին այլ կերպ էին նայում: Մեզ համար նրանց հասարակ կենցաղը, սովորական իրերն ու երևույթները մոգական են երևում ու կերպարանափոխված: Ահա հենց այդ անսովորը ճաշակելու գայթակղությունն է այն օրերի ուսանողներին ու շատ-շատերին հմայել հասարակ, անշուք հանրակացարան. «Պարույրի զորությամբ,-գրում է Սուրեն Աղաբաբյանը, - հանրակացարանային սենյակը դարձել էր համաքաղաքային գրական հավաքատեղի, ուր «անցագիր» ունեին Երևանի գրեթե բոլոր սկսնակ բանաստեղծները, էլ չեմ խոսում «անվանիների» մասին…»:

Շքեղությունից ու կենցաղից զուրկ հանրակացարանային իրերը, իհարկե, այլ գույն կստանային, քանի որ մթնոլորտը լի էր աֆորիզմներով ու թևավոր խոսքերով: Սևակը թևավոր խոսքերի ու պարադոքսային ձևակերպումների անմրցակից վարպետ էր, շատ էր սիրում ուրիշների` գեղարվեստագետների ու մտածողների թևավոր ասույթներն ու երևույթների խտացած բանաձևումները: Նա կարողանում էր ամենասովորական, առօրեական խոսք ու զրույցն անգամ զարդարել աֆորիզմային կուռ դարձվածքներով, բանահյուսական, ասացվածքային հղումներով:

Սևակն անբացատրելի իշխանություն ուներ շրջապատի վրա: Նրա ներկայությամբ ամեն ինչ` իրերը, երևույթները, մթնոլորտը երևում էին միանգամայն ուրիշ տեսքով, ուրիշ չափ ու կշռով:

Քրիստինա Աբրահամյան 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Տեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար
Ամենադիտված