ԳԹԿ-ն դպրոցների տնօրեններից պահանջել է ավարտական քննություններին մասնակցող աշակերտների թիվը
ՀայաստանԳնահատման և թեստավորման կենտրոնը հանրապետության հանրակրթական դպրոցների տնօրեններին հորդորում է ԳԹԿ փոխանցել 9-րդ դասարանցիների 2013/2014 ուստարվա ավարտական քննությունների մասնակցող շրջանավարտների և թեստերի քանակները ըստ դպրոցների և առարկաների: Ինչպես հաղորդում է ԳԹԿ պաշտոնական կայքը, շրջանավարտների և թեստերի քանակի մասին տեղեկատվությունն անհրաժեշտ է փոխանցել մինչ փետրվարի 10-ը: