Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Թուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-ի ԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ Լավրով Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) Առաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա Զոհրաբյան Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» 

Ծաղրելով պետական կառույցները` պայքարում են իրավական պետության համար. աբսուրդի շարքից

Վերլուծական

Մոտիվացված քաղաքացիական կենսակերպ. այն չափազանց կարևոր է այսօր ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, հասարակական խմբի, քաղաքացիական նախաձեռնության, պետական կառույցի համար մասնավորապես ու ընդհանրապես ազգային ու պետական շահի տեսանկյունից: Պետք է անկեղծ լինել ու բարձրաձայն ասել, որ ռուսների ու էլի շատ ազգերի մոտ, օրինակ, դա կա: Կոնկրետ ռուսների մասով` գուցե «հայրենասեր» հասկացության «կախարդական» ազդեցությունն է, որ որակական հստակ բնորոշում ու կազմակերպական ֆենոմենալ գործառույթ ունի իր հիմքում և ակամա դառել է քաղաքացիական հասարակության համար իրական բազիս: Ու, իրավամբ, «հայրենասեր» հասկացությունն, ընկալման առումով, առավել հարուստ ասոցացիաներ է առաջ բերում հասարակության մոտ, քան մեր «քաղաքացի» հասկացությունը: «Կախարդականն», իհարկե, կեսկատակ էր: Ինչևէ, մեր պատկերացրած «քաղաքացուն» մեր ընկալած «հայրենասերի» բոյին հասցնելու խնդիր կա, կարծում եմ: Իհարկե, հիմա հոռետեսներ կամ չար դիտավորությամբ լցված փրփուրներից կախվողներ էլ կգտնվեն` փորձելով օտարամոլության մասնիկներ հայթայթել տեսակետիս մեջ: Միանգամից հիասթափեցնեմ ու մի փաստական օրինակով փորձեմ ասելիքս ավելի պարզեցնել:

Մեր տեղեկատվականների լրահոսների առաջին հորիզոնականներից չի իջնում քաղաքական ու քաղաքացիական ակտիվիստներին վերաբերող թեմաները, ու դա միանգամայն օրինաչափ է, ակնկալելի և չափազանց կարևոր` առավել ևս քաղաքացիական, իրավագիտակից, տեղեկատվական հասարակություն ձևավորելու ճանապարհին: Փորձելով զերծ մնալ տեղեկատվական շուկայում ինֆորմացիայի հավասարակշռվածությունը, ԶԼՄ-ների մարքեթինգային շարժառիթները քննարկման առարկա դարձնելուց` մրցակցային շուկան գոյատևման իր խաղի կանոններն է պարտադրում: Պահանջարկն էլ է առաջարկ ձևավորում, այնուամենայնիվ, տեղեկատվական ելակետերին է պետք պատշաճ ուշադրության արժանացնել:

Հիմա ձեռքի տակ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումն է, որով բավարարվել է Արգիշտի Կիվիրյանի ներկայացուցիչների բողոքը` ՀՀ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Լ.Մ.-ի և գլխավոր դատախազության ավագ դատախազ Հ.Հ.-ի կողմից կայացված որոշումների դեմ: Մասնավորապես, ՀԿԳ ավագ քննիչը որոշել էր նախորդ տարվա օգոստոսի 1-ին Երևանի քաղաքապետարանի դիմաց հասարակական կարգի պահպանությանն ուղղված ծառայություն իրականացրած և ոստիկանության Կենտրոնականի բաժնի ոստիկանների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել` նրանց արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Հետո արդեն դատախազը մերժել է Կիվիրյանի փաստաբանների բողոքը քննիչի որոշման դեմ: Նախորդ տարվա նոյեմբերի 26-ին Կիվիրյանի փաստաբանները այդ որոշումների դեմ բողոք են ներկայացրել դատարան: Քանի որ մամուլը, մեղմ ասած, լիքն է Կիվիրյանի վերաբերյալ բոլոր դատավարական պրոցեսների բոլոր մանրամասնություններով, այս բողոքին դետալային անդրադառնալը գուցե նաև «վիրավորի» տեղեկատվական բեռի տակ կքած ակտիվ հասարակությանը: Հայաստանում բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն: Սա էլ կեսկատակ: Իսկ եթե ավելի լուրջ, դատարան բերված բողոքը երեք կարևոր հարցադրումով փորձենք հակիրճ ամբողջացնել` արդյոք ոստիկանության աշխատակիցները գործել են իրավաչափ, արդյոք նրանց գործողությունները եղել են համաչափ, արդյոք նրանց միջամտությունն անհրաժեշտ է եղել ժողովրդավարական հասարակությունում:

Կարծում եմ` ողջամիտ է, չէ՞, ենթադրելը, թե նման հարցադրումներով դատարան դիմող քաղաքացին չի դիմում դիմելու համար: Ասել է թե՝ հույս էլ կա, որոշակի հավատ էլ կա ատյանի նկատմամբ, որին դիմում է: Իհարկե նաև ոչինչ անձին երբեք չի զրկում որոշակի կասկածներ ունենալու իրավունքից: Բայց միջանկյալ նկատել է պետք էական հանգամանք, որը խուսափում ենք տեսնել տարբեր շարժառիթներով: Էլի պարզաբանենք օրինակով, որպեսզի ասելիքը առավել պարզ լինի: Այս ողջ շրջափուլում թե Կիվիրյանի ու նրա կողմնակիցների, թե ոստիկանների ու քննիչների հրապարակային վարքագիծը, մեղմ ասած, մտահոգություններ է հարուցում: Փոխադարձ տեղեկատվական փոխհրաձգությունը, այն էլ «սև» երանգների մեջ, գուցե ժողովրդավարական հիմնարար սկզբունքներից մեկի` բանավեճի մեջ է ի հայտ գալիս ճշմարտությունը: Եզրույթի տեսանկյունից արդարացված է թվում, բայց դե, իհարկե, արդարացված չէ. այս դարում ինքնախաբեությամբ զբաղվելը մեղք է: Նման լոկալ տեղեկատվական պատերազմներում, երբ չափավորությունը, կառուցողականությունը ավելորդ շռայլություն են համարվում, երբ հրապարակայնորեն վարկաբեկվում են հասարակությունն ու պետական միավորները միաժամանակ, երբ իսպառ բացակայում է ժողովրդի ու պետական միավորի շահերի մեկտեղման ցանկությունը, և գերիշխողը նեղճակատ մտածելակերպն է, մտահոգությունն ավելի է խորանում: Էլի փաստեր. Կիվիրյանը ԶԼՄ-ների հետ շփման հնարավոր բոլոր առիթներով հայհոյում է պետական բոլոր օղակներին, ում հետ շփվում է, և նույնիսկ նրանց, որոնց հետ դեռ պետք է շփվի: ԶԼՄ-ներից շատերի համար տեղեկատվական նման ելակետը սենսացիոն դարձնելը «լայք ու ռեյտինգ հավաքելու» մարտավարություն է, և, այնուամենայնիվ, դատարանը բավարարել է Կիվիրյանի փաստաբանների բողոքը:

Օրինակ, դատարանը գտել է, որ վարույթն իրականացրած մարմինը թերի նախապատրաստված նյութերի պայմաններում ակնհայտ նախապատվություն է տվել ոստիկանության աշխատակիցների բացատրություններին և դրանք միակողմանիորեն հավաստի է համարել. չի ստուգել Կիվիրյանի բացատրության մեջ նշված փաստերը:

Օրինակ, դատարանը գտել է, որ միայն բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ, այդ թվում` ճանաչման ներկայացնելով, առերես հարցաքննություններով ու էլի մի շարք նախաքննական անհրաժեշտ գործողություններով է հնարավոր պարզել` առկա է հանցագործության դեպք, թե ոչ, որի համար էլ պետք է վերացվի «քրեական գործի հարուցումը մերժելու մասին» քննիչի որոշումը, ու, որ քննիչի և դատախազի կողմից կայացված որոշումները խախտում են նաև պետության օրինական շահը, քանի որ հենց պետությունն է պատասխանատվություն կրում խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կիրառումից ձեռնպահ մնալու, դրա հետևանքների համար:

Դառնանք ի շրջանս յուր, կամ ոտքներս դնենք հողին ու փորձենք շարունակել ինքնախաբեությամբ չզբաղվել: Ինքնախաբեությամբ չզբաղվելու պայմաններից էլ գուցե առաջին հերթին սովորելն է իրերն իրենց անունով կոչելը ու մերժել սովորույթի ուժ ձեռք բերող կանխակալությունը: Դա թունավորում է ու բնականաբար թուլացնում մարմինը: Իսկ թույլ մարմինը թե ապաքինվելու, թե զարգանալու շանսեր ավելի քիչ ունի: Ահա թե ինչու եմ ակնարկում «մոտիվացված քաղաքացիական կենսակերպի» մասին: Մի վերջին անգամ՝ էլի օրինակներ. մամուլից տեղեկացա` Կիվիրյանի վերաբերյալ մեկ այլ գործով նրա միջնորդությունը դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ այսօր վերաքննիչ դատարանը մերժել է, մամուլում նաև գրում են նրա` ՀՀ քաղաքացուն ոչ վայել վարքագիծը դատարանում, այսինքն` անհարգալից ու ցինիկ վերաբերմունքը դատարանի նկատմամբ: Կիվիրյանը ասում է, որ պայքարում է ՀՀ քաղաքացու շահերի համար, իրավական պետության համար ու ծաղրում է պետական կառույցները: Քննադատիր, պայքարիր, բայց մի վարկաբեկիր, որովհետև քոնն է:

Ոստիկանների մասով. որպես երկար տարիներ այդ համակարգում աշխատած մարդ` վստահաբար ուզում եմ ընդգծել, որ ոստիկան-քաղաքացի կամ քաղաքացի-ոստիկան մոդելն է թերևս, որ ներդաշնակություն է բերելու ոստիկան և քաղաքացի հարաբերություններում: Ոստիկանի ցիվիլ տեսակն է, որ կարող է ըմբռնել գերակա շահը ու իր մեջ ձևավորել այն մեծ պատասխանատվությունը, որ վերապահված է օրենքով, պատասխանատվությունը, որ կրում է իր երկրի քաղաքացու նկատմամբ: Որի համար պետք է պայքարի, պաշտպանի, անհրաժեշտության դեպքում քննադատի, բայց ոչ երբեք վարկաբեկի, որովհետև իրենն է:

Դատարանների մասով. Մեր երկրում դատարանը անկախ է օրենքով: Այս օրինակն էլ ցույց է տալիս, որ դատարանը կաշկանդված չէ որևէ ուժի կողմից: Օրինակն, ի դեպ, նշում եմ ոչ հենց որոշման առումով: Առաջինը, որ քաղաքացին հավատով դիմել է ու հետո նոր որոշումն է եղել: Պետք չէ բարդույթավորվել ու հավատալու, վստահելու հանգամանքը թաքցնել: Ինչ է, այսօր մոդա չէ հա՞ հավատալը: Կարծում եմ, ամոթ է մեր դարում այդչափ բարդույթավորված լինելը:

Հեռու եմ իդեալիստ լինելուց, քավ լիցի, հակառակը` մեր հասարակությունն իր մեջ լուրջ խնդիրներ ունի, ոստիկանությունում խնդիրները` ծով: Դատարանն, իր բաժին խնդիրներից զատ, մի գրեթե անհաղթահարելի թվացող խնդիր էլ ունի` առկա և բոլորովին ոչ անհայտ կարծրատիպ հասարակության շրջանում:

Բայց վերջում արդեն դիտավորյալ կենտրոնանում եմ ձեռքի տակ գտնվող դատական որոշման վրա: Դատարանը մանրակրկիտ քննել է գործի բոլոր հանգամանքները, այո, համակողմանի է քննել ու անկողմնակալ որոշում կայացրել: Փաստ է չէ՞, ու Հայաստանում է եղել:
Այո, հանգամանքներով անհրաժեշտ է զբաղվել, ոչ թե դրանցով տարվել ու ակամա հեռանալ գերակա խնդիրներից: Իսկ այդ գերական՝ հասարակություն-պետական մեքենա բարդ փոխգործակցության շարժընթացում ընդհանրական շահը ընկալելն ու զարգացնելն է:

Արման Խաչատրյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել ԼՂ-ից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներումՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԿարեւորում եմ քաղհասարկության կազմակերպությունների եւ որոշումներ կայացնողների մշտական կապը. Զարուհի ԲաթոյանԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքումՄեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՄարդկանց վախեցնում են, թե իշխանությունը Մեղրին հանձնում է, քանի որ դատարաններ են փակվումՀայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների կարիքների համարՌուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանըՎերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը
Ամենադիտված