Ռուսաստանին միանալու օգտին քվեարկել է Ղրիմում անցկացված հանրաքվեի մասնակիցների 95,5%–ը
ԱշխարհՆախնական տվյալներով՝ մարտի 16-ին Ղրիմում անցկացված հանրաքվեի մասնակիցների 95,5%–ը քվեարկել է Ռուսաստանի կազմում ընդգրկվելու օգտին։ Այս մասին հայտնել է ИТАР-ТАСС–ը։
Այս տվյալները ստացվել են ընտրական հանձնաժողովների կազմած արձանագրությունների 50%–ի մշակման արդյունքում։ Այս մասին հայտարարել է Ղրիմի Գերագույն խորհրդի՝ հանրաքվեի անցկացման հարցերով հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Մալիշևը։
Հիշեցնենք նաև, որ հանրաքվեին մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 81,36%–ը։