Պոլիտեխնիկի ուսանողը, խոշոր գումար տանուլ տալուց հետո, Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել. shamshyan.com

2014-03-20 19:56:19

Երեկ՝ մարտի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում Դավիթաշենի կամրջի տակ ժայռաբեկորներին քաղաքացու դի կա: 

Պարզվել է որ մահացածը Երևան քաղաքի Տրոյայի փողոցի բնակիչ 22-ամյա Զ. Լ.-ն է, ով ծնունդով Ջավախքից էր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով նա սովորում Հայաստանի պետական ճարտարագիտական համալասարանի 4-րդ կուրսում և դասերից հետո աշխատում էր Երևանում գործող բուքմեյքերական ընկերություններից մեկում: 

Shamshyan.com-ի փոխանցմամբ`ոստիկանությունն ունի տեղեկություններ, որ ինքնասպանություն գործելուց առաջ նա տանուլ է տվել խոշոր գումար և այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, թե ոչ կպարզվի քննության ընթացքում: 

Մանրամասն` այստեղ:

Դիտվել է 4343 անգամ:

Լրահոս
24 Հուլ
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը