«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա «Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին «Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան 

Գորիսի նախկին քաղաքապետի պատասխանը՝ Սուրիկ Բաղդասարյանին

Հայաստան

««Գորիսի նախկին քաղաքապետի պատասխանը՝ «Լիսկային հլու հնազանդ Քոլատակի Սուրիկին»

ԵԿՄ Գորիսի կառույցի ղեկավարը՝ Սուրիկ Բաղդասարյանը ինձ հասցեագրել էր՝ ո՞վ ես, ի՞նչ մարդ ես, ո՞ր կուսակցությունից հռետորական հարցերը եւ աճապարել պատասխանել իր իսկ հարցերին: Հաշվենկատություն դրսեւորելու պարագայում չպետք է պատասխանեի, որովհետեւ քո ու քեզ նմանների՝ իմ հասցեին հնչեցրած քննադատությունը միայն բարձրացնում է վաստակածս հեղինակությունը: Սակայն, Լիսկայի ճիրաններից ազատագրելու, մարդասիրական մղումներից ելնելով, որոշեցի պատասխանել ոչ թե այդ մերկապարանոց հրապարակման իրական հեղինակին, այլ այն ստորագրողի ամոթալի բեռան տակ կքած քոլատակի Սուրիկին: Չեմ կասկածում, որ հոգուդ խորքում՝ ինչպես զոհված ավագ եղբայրդ՝ Վոլոդյան, նրա այրին, զավակները, ինչպես մյուս արվեստագետ ավագ եղբայրդ, իմ մասին ունես հրապարակվածին տրամագծորեն հակառակ կարծիք: Ցավակցում եմ, որ լիսկայական վայրի կամայականությունների մեջ թաղված լինելուդ պատճառով չես հանդգնում բարձրաձայնել իրական համոզմունքիդ մասին: Ինչպես ասում են՝ մեղքը քո վիզը: Մանավանդ զոհված ազատամարտիկ եղբորդ հիշատակի հանդեպ հարգանքից դրդված՝ քանիցս օգտակար դիտողություններ եմ արել քեզ եւ առաջարկել հեռու մնալ Լիսկայի արտասովոր քերական ընթացքից: Վերջին դիտողությունս արել եմ 2012 թվականի մայիսի 6-ին ՝ ՀՀ ԱԺ ընտրությունների օրը: Երեւի չես մոռացել, որ այն եղել է Գորիսի թիվ 3 դպրոցի մոտ: Դու ոչ միայն չես ընդդիմացել ինձ, այլեւ բազամթիվ մարդկանց ներկայությամբ, քո նախաձեռնությամբ ողջագուրվել ես ինձ ու ականջիս փսփսացել՝ Հարությունյան քեզ շատ եմ հարգում, բայց չեմ կարող չենթարկվել Սուրիկ Խաչատրյանի հրամանին: Իսկ այժմ եթե ի վիճակի ես դասեր քաղիր հետեւյալից:

Իր վրա զայրացած ուսուցչի՝ ո՞վ ես դու հարցին, դպրոցական Նապոլեոն Բոնապարտը պատասխանել է՝ ես մարդ եմ: Ո՞վ ես, ի՞նչ մարդ ես, ո՞ր կուսակցությունից հարցերիդ, 60 ամյա տարիքում ես էլ պատասխանում եմ՝ ես մարդ եմ, գորիսեցի, սյունեցի հայ մարդ: Թոռն եմ հայրենական մեծ պատերազմի նահատակ Վաղարշակ Ղարիբյանի, որը 16 տարեկանում գնդակահարել ու սատկացրել է Զանգեզուրի բոլշեւիկյան հեղկոմի թուրք անդամ, հայ կանանց պատուհաս՝ Օջախկուլի Մուսաեւին: Հպարտ եմ, որ իմ ողջ կյանքում ձգտել եմ նմանվել արժանավոր նախնիներիս, լուսահոգի ծնողներիս: Նույնը պատգամում եմ նաեւ չորս զավակներիս, ծնված ու ծնվելիք թոռներիս: Իմ կյանքում հիմնականում կատարել եմ ընտրովի աշխատանքներ, երբեւէ չեմ հպարտացել այն իրողությամբ, որ մայրաքաղաք Երեւանում հրաժարվել եմ բարձր պաշտոններ զբաղեցնելու, բարեկեցիկ կյանքով ապրելու հնարավորությունից, 1989-ի սկզբներին տեղափոխվել եմ իմ ծննդավայր Գորիս եւ ողջ կարողականությամբ մասնակցել տարածաշրջանի ինքնապաշտպանությանը: Սիրելի Սուրիկ, որքան էլ դժվար է , վերջապես ըմբռնիր՝ երբեւէ չեմ հեռացվել աշխատանքից: Ընտրված պաշտոններից՝ այդ թվում Գորիսի քաղաքապետի պաշտոնից ազատվել եմ իմ հոժար կամքով: Հակառակ քեզ օգտագործողների կողմից իմ նկատմամբ կիրառված բռնություններին՝ 1992 թվականի մայիսի 5-ին հեղինակությունս բավարարել է եռապատիկ ավելի ձայներով հաղթելու ՀՀ քաղաքական իշխող ուժի թեկնածուին եւ ընտրվելու Սյունյաց արծվաբույն Գորիսի քաղաքապետ, գորիսեցիների հետ պատվով դիմակայելու բոլոր փորձություններին: Հրապարակմանդ մեջ շեշտված քանի- քանի կուսակցություն չեմ փոխել, երբեք իմ կամ այլոց կուսակցական տոմսը չեմ պատռել: 1989 թվականի դեկտեմբերի 7-ին Կոռնիձորի մարտին, որին մասնակցել եմ նաեւ ես, հաջորդած հանրահավաքում հայտարարել եմ, որ հայրենիքի պաշտպանության դիրքերում թշնամական գնդակների տարափի տակ խորապես համոզվել եմ, որ այլեւս չեմ անդամակցի Գորբաչովին, Վեզիրովին եւ նմաններին հնազանդ կուսակցությանը: Մի քանի օր անց էլ կուսակցական տոմսս ՀԿԿ Գորիսի շրջկոմի բյուրոյի նիստում, հակառակ ինձ արված առաջարկներին, հանձնել եմ շրջկոմի ղեկավարությանը:

Մեղավոր չեմ, որ Արցախյան շարժումը 1989 թվականին վերանվանվեց հայոց համազգային շարժում եւ 1989 թվականի նոյմեբերի 4-ին կայացած առաջին համագումարում դրական վերաբերմունքի է արժանացել լուրջ առաջարկներով եւ քննադատական շեշտադրումներով համեմված ելույթս: Հանրահայտ է, որ հակառակ քո ղեկավար Սուրիկ Խաչատրյանի, երբեք չեմ անդամակցել իշխած ՀՀՇ-ին եւ իշխող ՀՀԿ-ին: Անցած քսանչորս տարիներին մոտ երեք տարի ունեցել եմ կուսակցական անդամակցություն, չեմ հեռացվել ՀՅԴ-ից: Տարիներ առաջ գաղափարական ընկերներս ընկալումով են վերաբերվել անկուսակցականի՝ իմ հետագա ընթացքին: Նորմալ եւ դրական համարիր այն իրողությունը, որ ՀՀ ԱԺ անկուսակցական պատգամավորի թեկնածությունս պաշտպանել են ականավոր հայորդիներ, Հայաստանի ընդդիմադիր գրեթե բոլոր կուսակցությունները, հասարակակական մի շարք կազմակերպություններ: Հանրահայտ է ՝ ՀՀ ԱԺ 1999 թվականի հիշատակածդ ընտրություններում ոչ թե ունեցել եմ չնչին թվով ձայներ, այլ բացարձակ հաղթել եմ քո կուռքին՝ Սուրիկ Խաչատրյանին:

Իմ նկատմամբ կիրառված ամենազանգվածային կեղածարարությունից հետո նույնիսկ ընտրական թիմս կարողացել է Գորիսում արձանագրել ՀՀ բոլոր ընդդիմադիր գործիչների շարքում ռեկորդային ցուցանիշ՝ ավելի քան 6000 քվե:

2007 թվականի ընտրությունների ընթացքում, մրցակցելով Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի հետ, իմ դեմ կիրառված ոչ պակաս զանգվածային կեղծարարություններից հետո Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջաններում իմ օգտին կարողացել ենք արձանագրել կրկին ռեկորդային ցուցանիշ՝ մոտ 13. 600 քվե: Հաղթանակներիս նպաստել են զոհված եղբորդ, մյուս ավագ եղբորդ ընտանիքները, գերդաստանիդ գուցե նաեւ ընտանքիդ անդամները:

Ընտարակաշառքը, ընտրակեղծարարությունները, մահափորձերը, մարդկանց առեւանգումները, խոշտանգումները, լիսկայական մյուս վայրագությունները շարունակում եմ համարել նողկալի եւ Հայոց ահեղ ու արդար դատաստանին արժանի իրողություններ:

Քոլատակի Սուրիկ, ավելորդ չեմ համարում մեջբերել Շեքսպիրի խոսքը՝ «դերասան կա , որ մի քանի ապուշ հանդիսատեսի ծիծաղեցնելու համար ինքն է սկսում ծիծաղել: Դա մի շատ խայտառակ բան է եւ ի ցույց է դնում նման կերպ վարվող դերասանի ողորմելի սնափառությունը»: Դու մեկն էս այն քչերից, որոնք Գորիսն ուզում են տեսնել միայն ամոթալի լիսկայանոց եւ մարտնչող համառությամբ չեն ենթարկվում ԼեռնաՀայաստանի երբեմնի հպարտ մայրաքաղաքի փառապանծ անցյալին վերադառանլու հրամայականին:

Դեռեւս 1991 թվականի փետրվարին քո ներկայությամբ Գորիսի քաղխորհրդի ձայնասփռվող նստաշրջանում հայտարարել եմ՝ Սուրիկ, եթե երբեւէ որեւէ մեկը քեզ համարի նախավերջին սրիկա, իմացիր որ կոմպլիմենտ է անում, դու վերջին սրիկան ես: Անշուշտ իմ կողմից հայտարարածը չի վերաբերել ու չի վարեբերում Սուրիկ Խաչատրյանին հլու հնազանդ Սուրիկ Բաղդասարյանին»:

Սամվել Հարությունյան

Մարտ 25. 2013»:

Նախորդ հրապարակմանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր»
Ամենադիտված