Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա «Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք 

Հովիկ Աբրահամյանը հրաժեշտ է տվել նախագահական հավակնություններին. քաղաքականությունից հեռանալու ուղիների խաչմերուկում

Հրապարակումներ

Հայաստանի Ազգային Ժողովը վերջին շրջանում հայտնվել է բավականին տարօրինակ իրավիճակում: Մի կողմից, այսպես կոչված, ոչ իշխանական խմբակցությունների միավորման գործընթացը, մյուս կողմից փողոցից և հրապարակներից եկող հակաիշխանական ընդվզման ազդակները իշխող մեծամասնությանը կանգնեցրել են փակուղային իրավիճակի առաջ: Հասկանալի է, որ չորս ուժերի թվաբանական գումարը այս դեպքում ոչ թե չորսի է հավասար, այլև շատ ավելի խոշոր քաղաքական միավոր է ենթադրում, եթե հաշվի առնենք այն իրավիճակը, որ միավորման և դաշնակցային հարաբերություններ հաստատելու դեպքում քաղաքական գործընթացներն ու սոցիալական ընդվզումները պտտվելու են չորսի ֆորմատի առանցքում, ինչը չի կարող իշխանության ներսում խմորումների պատճառ չդառնալ:

Իրավիճակը խիստ հետաքրքրական է այնքանով, ոչ, չնայած որպես սոցիալական և քաղաքական ընդվզման թիրախ ընտրված է վարչապետը՝ առավել խոցելին այս իրավիճակում Ազգային Ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանն է: Երկատված լինելով Սերժ Սարգսյանի առջև ստանձնած պարտավորությունների և Գագիկ Ծառուկյանի հետ ունեցած խնամիական հարաբերությունների և բիզնես - հետաքրքրությունների միջև՝ Աբրահամյանը հայտնվել է քաղաքական իրադարձությունների լուսանցքում և պարզապես գոյություն է պահպանում դաշտում՝ փորձելով չվառել «ոչ շիշը, ոչ քյաբաբը»: Այդ է պատճառը, որ նա սահուն կերպով երկրի երկրորդ դեմքից վերածվել է սոսկ ԱԺ նիստեր վարողի, որն այլևս լուրջ ազդեցություն չունի ներքաղաքական պրոցեսների վրա:

Կուտակային կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ակցիաների և իշխանությունների կողմից զիջումների ֆոնին Հովիկ Աբրահամյանի պահվածքը բավականին հետաքրքիր է և ցույց տվեց այն անհարմար իրավիճակը, որում հայտնվել է երկրորդ դեմքը: Հայտարարելով փոփոխությունների հնարավորության մասին՝ Աբրահամյանը նրբորեն փորձում է հասկացնել, թե իբր ինքը անհանգստացած չէ խնամու շուրջ ձևավորվող ալյանսների ճնշումներից: «Մենք գտնում ենք, որ օրենքում կան թերություններ, և օրենսդրական փոփոխություն կլինի: Բայց դա չի լինի ճնշման ներքո, այլ՝ քննարկումների ներքո: Եթե մենք հասկանանք, որ ինչ-որ տեղ կան բացթողումներ օրենքի մեջ, անպայման մենք կշտկենք: Դա ճնշումների հետ կապ չունի», - ասել է Ազգային ժողովի նախագահը: Հարցին, թե պատրաստ են օրենքից հանել պարտադիր բաղադրիչը, Աբրահամյանն արձագանքել է. «Պատրաստ ենք քննարկել»:

Պատկերացնու՞մ եք, ամբողջ բարեփոխման իմաստը հենց դրա պարտադիր բնույթն է, թվում է, թե իշխանությունները ամբողջ ռեսուրսները պետք է կենտրոնացնեն հենց այդ դրույթը «սաղացնելու» համար, սակայն ԱԺ նախագահը պատրաստակամություն է հայտնում քննարկել այդ դրույթը՝ սակայն, իբր, ոչ ճնշման արդյունքում: Սա այն դեպքում, երբ բարեփոխման ճարտարապետ վարչապետ Տիգրան Սարգսյանը անուղղակիորեն ընդունեց, որ փոփոխությունների են գնում «Դեմ եմ» շարժման և քաղաքական ուժերի ճնշման տակ՝ երկխոսության կոչ անելով նրանց:

Եթե չեք ենթարկվում ճնշումներին՝ ինչու՞ եք պատրաստվում քննարկել մի դրույթ, որը ձեզ համար սրբության սրբոց է: Սա խոսում է մի բանի մասին՝ ԱԺ նախագահը փորձում է նրբորեն գնդակ գլորել այն դաշտ, որտեղ խաղում է իր հայտնի խնամին, մյուս կողմից պահպանելով հարաբերությունները Սերժ Սարգսյանի հետ: Ցանկացած զիջում, որ կանի իշխանությունը, կհզորացնի թափ հավաքող ընդդիմության, այդ թվում այլընտրանք հռչակված Ծառուկյանի դիրքերը, և այդ փաստը Աբրահամյանը չի կարող չգիտակցել:

Երկրորդ հետաքրքիր իրավիճակը՝ Աբրահամյանի շուրջ: Երբ լրագրողները խնդրեցին գնահատական տալ վարչապետի պաշտոնանկության պահանջին՝ ԱԺ նախագահը հրաժարվեց որևէ գնահատական տալ այս նախաձեռնությանը․ - «Ես նման որևէ նախաձեռնություն չեմ ստացել․․․ Ստանանք, հետո քննարկենք: Եթե մի նախաձեռնություն չկա, մի հարց չկա օրակարգում, ի՞նչ գնահատական տանք»:

Ոչ մի հայտարարություն այն մասին, որ ինքը կառավարության հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում, ոչ մի հակազդեցություն հարցադրմանը: Նախկինում նման հայտարարություններին Հովիկ Աբրահամյանը շատ բուռն էր արձագանքում, սակայն այժմ պարզապես խուսանավում է պատասխանից: Իհարկե պարզ է, թե ում սիրուն աչքերի համար: Բոլորս գիտենք, թե ում թիրախում է հատկապես Տիգրան Սարգսյանը:

Խորհրդարանի խոսնակը նույն օրը բացեց իր միակ խաղաքարտը քաղաքական դաշտում՝ հայտարարելով, որ հավանական չի համարում, որ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը: որքան էլ Ծառուկյանի խոսնակը լղոզված հայտարարություններով փորձեց չեզոքացնել հայտարարության հետևանքները՝ ակնհայտ է, որ դա ակնարկ էր Սերժ Սարգսյանին, որ ինքը կարող է կանխել իրադարձությունների նման զարգացումը:

Այսպիսով, Հովիկ Աբրահամյանի կարգավիճակը քաղաքական դաշտում բավականին լուսանցքային է և հիմնված է բացառապես ինտրիգային զարգացումներում հմտորեն խուսանավելու նրա հատկության վրա: Այս դեպքում նա ունի երեք ելք՝ հրաժարական տալ և չսանձել իր խնամու քաղաքական խոյանքները, ուղղակի չհամակերպվել քաղաքական գործընթացներին իր զրոյական ազդեցությանը, հրաժարվել պաշտոնից և մեմուարներ գրել, կամ էլ ազնվորեն, առանց խուսանավելու ծառայել իր հարազատ իշխող բուրգին և սպասել, թե երբ է համալրելու երիտասարդ թոշակառուների շարքերը...

Իսկ թե որն է հոգեպես ավելի ազնիվ՝ Հովիկ Աբրահամյանը թող ինքը որոշի...

Իսկ որ այս ամենի արդյունքում Հովիկ Աբրահամյանը հրաժեշտ է տվել իր նախագահական հավակնություններին՝ գրված է քաղաքագիտության այբուբենի առաջին պարբերությունում...

Վարուժան Բաբաջանյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը
Ամենադիտված