Պատմության մեջ առաջին անգամ Փարիզի քաղաքագլուխ կին է ընտրվել՝ Անն Իդալգոն
ԱշխարհԻնչպես հայտնում է itar-tass-ը, Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Անն Իդալգոն կդառնա Փարիզի քաղաքագլուխ և պատմության մեջ առաջին կինը, որը կզբաղեցնի այդ պաշտոնը: Սրանք են պաշտոնական տվյալները, որոնք Ֆրանսիայի ՆԳ նախարարությունը հրապարակել է մարտի 30-ին երկրում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների վերաբերյալ:
Իդալգոն` հավաքելով ձայների 53,5 տոկոսը, մրցակցուհուն՝ աջերի թեկնածու նախկին նախարար Նատալի Կոստյուշկո-Մորիզեին հաղթել է գրեթե 10 տոկոսի առավելությամբ, չնայած այն բանին, որ առաջին փուլում զիջում էր նրան:
Պաշտոնապես քաղաքագլխի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 5-ին քաղաքային խորհրդի նիստում, որը կձևավորվի մունիցիպալ ընտրություններում քաղաքացիների քվեարկության արդյունքների հիման վրա:
Անն Իդալգոն երկար տարիներ աշխատել է որպես Փարիզի քաղաքագլուխ Բերտրան Դելանոյեի տեղակալ, ով այդ պաշտոնն զբաղեցնում է 2001 թվականից: