Քաղաքապետի հանձնարարությամբ կհեռացվի նաև մայթերին և բակային տարածքներում կուտակված ձյունը
ՀայաստանԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մարտի 30-ի առավոտյան տեղացած աննախադեպ առատ ձյան հետևանքները վերացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը և հատուկ օպերատիվ շտաբը, վարչական շրջանների կոմունալ ծառայությունների հետ համատեղ շարունակում են ձնամաքրման աշխատանքներ իրականացնել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է կենտրոնական փողոցներից բացի, ապահովել նաև երկրորդական ու երրորդական փողոցների, մայթերի և բակային տարածքների ձնամաքրումն ու ձնահեռացումը: Օգտվելով առիթից' քաղաքապետը շնորհակալություն է հայտնել բոլոր այն կառույցներին ու ծառայություններին, որոնք օպերատիվ կերպով արձագանքել են ստեղծված իրավիճակին և կենտրոնացնելով անհրաժեշտ ուժերը, արդյունավետորեն կանոնակարգել են աշխատանքները: