Դեռևս հաշվում են կորուստները
ՏնտեսությունՕրեր առաջ տեղացած առատ ձյունը, եթե շատերի համար անակնկալ էր, ապա գյուղացու համար մեծ կորուստ և դժվարությունների նոր սկիզբ:
Լուրեր.com-ի հետ զրույցում Արարատի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոհար Խաչատրյանն ասաց, որ դեռևս ամփոփ տեղեկատվություն չկա, թե որքան է կազմում ցրտահարության հասցրած վնասները:
«Դեռևս աշխատանքներ են տարվում: Այստեղ մենք խորհրդակցություն ենք անցկացրել, որին ներկա են եղել գյուղնախարարը և փոխվարչապետը: Ամփոփ տեղեկատվությունը կլինի միայն որոշ ժամանակ հետո, երբ հնարավոր կլինի կորուստները հաշվել: Այս պահին դեռ ձևավորված մասնագիտական խմբերը պետք է աշխատեն հետո պարզ կլինի», - ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ քննարկվում են տարբեր ճանապարհներ` գյուղացուն օգնելու համար: