«Հրապարակ». Էդուարդ Շարմազանովն իր հայտարարությամբ ցնցել է ներկաներին
Հայկական ՄամուլՀՀԿ գործադիր մարմնի նիստին երեկ Տիգրան Սարգսյանը եկել է 10 րոպե շուտ: Նրան մոտեցած լրագրողները փորձել են հարցեր ուղղել, սակայն նա հրաժարվել է պատասխանել եւ գործնական քայլերով անցել է դահլիճ: Քիչ անց Էդուարդ Շարմազանովն իր հայտարարությամբ ցնցել է ներկաներին, իսկ 10 րոպե անց Ֆեյսբուքի օգտատերերն արդեն միմյանց շնորհավորում էին վարչապետի հեռանալու կապակցությամբ: Գրեթե միաժամանակ սկսեցին շրջանառվել վարչապետի պաշտոնի հավակնորդների անուններ:
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, որը բոլորովին վերջերս թերեւս առաջին թեկնածուն էր համարվում նման զրույցներում, այլեւս միակ տարբերակը չէ: Ակնհայտ է, որ այժմ վարչապետի նշանակումն ավելի հիմնավորապես է համաձայնեցվելու ռուսական իշխանության հետ: Այս իմաստով ամենաընդունելին ՀայՌուսգազարդի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի թեկնածությունն է: Պակաս «անցողիկ» չէ նաեւ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը: Սա նրա հնարավոր վերադարձի պատեհ շանս է: Հին անուններին երեկ ավելացել էր բոլորովին անսպասելի մի «վարչապետացու»՝ Վիվասել-ՄՏՍ-ի սեփականատեր Ռալֆ Յիրիկյանը, որը հասարակական ամենաընդունելի կերպարներից է համարվում՝ տարիներ շարունակ իրականացրած բարեգործության շնորհիվ:
Շարունակությունը` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: