Ընդհարումներ ճանապարհային ոստիկանության և ժողովրդի միջև. լարված իրավիճակ` Ջավախքում

2014-04-04 13:25:31

Լուրեր.com-ին հասած տեղեկությունների համաձայն՝ այսօր Նինոծմինդայի շրջանում պարբերաբար ընդհարումներ են լինում ճանապարհային ոստիկանության և ժողովրդի միջև, որի արդյունքում 2014թ. մարտի 2-ին մի շարք երիտասարդներ ազատ են արձակվել՝ վճարելով 10000 լարի տուգանք: Նինոծմինդայում միլպետ են նշանակել ազգությամբ վրացի Մաիսուրաձե Մանուչարին, որը եկել է Թբիլիսիից:

Ավելի հետաքրքիր վիճակում է Ախալքալաքը: Համեմատելով նախորդ տարիների հետ` տուգանքները կտրուկ ավելացել են: Առաջին անգամ է, որ Ախալքալաքում նշանակվել է ազգությամբ վրացի միլպետ՝ Շալվա Լոմսաձեն: Սկսվում են «վրացացվել» բոլոր պետական հաստատությունները: Մի եզրակացության պետք է հանգել. գուցե և սա է «Վրացական Երազանքը»:

Դիտվել է 2899 անգամ:

Լրահոս
28 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը