Սերժ Սարգսյանն այցելեց Բերդի բժշկական կենտրոն
ԱՐԽԻՎՏավուշի մարզի Բերդ քաղաքի բժշկական կենտրոնը շինարարական աշխատանքներիրից հետո կդառնա Բերդի տարածաշրջանի լավագույն բժշկական հաստատություններից մեկն ու առանց խոչընդոտների կսպասարկի տեղացիներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Արամ Հարությունյանը նշեց, որ տեղացիները նախընտրում էին բուժում ստանալ Երևանում: Պատճառն այն էր, որ բժ շկական կենտրոնում բացակայում էին ժամանակակից սարքավորումները:
Հարությունյանի փոխանցմամբ' բժշկական հաստատությունը կհամալրվի լավագույն գործիքներով, և տեխնիկական հագեցվածությամբ չի զիջի այլ կենտրոններին:
Շինարարական աշխատանքներին ծանոթանալու նպատակով ապրիլի 5-ին Բերդի բժշկական կենտրոն էր այցելել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նա Առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանի ուղեկցությամբ շրջեց բժշկական կենտրոնում, զրուցեց անձնակազմի հետ:
Բերդի բժշկական կենտրոնի արդիականացման աշխատանքներն իրականացվում են Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ. ընդհանուր ներդրումը կազմում է 2 մլն 352 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Շինարարական աշխատանքների ավարտից հետո կենտրոնը կունենա ախտորոշիչ ծառայությունների և ինտենսիվ թերապիայի բաժանմունքներ: Կենտրոնի հարկաբաժիններից մեկում կտեղակայվի ընդհանուր վիրաբուժական բաժանմունքն ու վիրահատական բլոկը' մեկ վիրասրահով: