Հիլարի Քլինթոնը մտածում է նախագահական ընտրություններին մասնակցելու շուրջ
ԱշխարհԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը խոստովանել է, որ դիտարկում է 2016 թվականի նախագահական ընտրություններին իր մասնակցության հնարավորությունը: Այս մասին հայտնում է BBC-ին:
«Ես մտածում եմ այդ մասին,- հայտարարել է նա՝ պատասխանելով նախագահական մրցավազքին մասնակցելու իր պլանների վերաբերյալ հարցին:- Բայց ես դրա շուրջ կշարունակեմ խորհրդածել էլի ինչ-որ ժամանակ»:
Տակավին մի քանի ամիս առաջ՝ հունվարին, նոր Օռլեանում գտնվելու ժամանակ Քլինթոնը հայտարարել էր, որ «չի մտածում» այդ մասին:
Հարցումների համաձայն՝ Քլինթոնը ֆավորիտ է այն դեմոկրատ քաղաքական գործիչների շրջանում, ովքեր կարող են 2016 թվականին պայքարել նախագահական պաշտոնի համար: