Բարիդրացիության ավանդույթներն այսուհետև էլ կմիավորեն ռուս և ուկրաինացի ժողովուրդներին. Պուտին
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ բարիդրացիության և փոխօգնության բազմադարյան ավանդույթներն այսուհետև էլ կմիավորեն ռուս և ուկրաինացի ժողովուրդներին: Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, ապրիլի 10-ին պետության ղեկավարն Օդեսայի բնակիչներին և Հայրենական մեծ պատերազմի վետերաններին շնորհավորել է ֆաշիստական օկուպանտներից քաղաքի ազատագրման 70-ամյակի առթիվ:
«Շնորհավորական ուղերձում Ռուսաստանի պետության ղեկավարը նշել է, որ Օդեսայի և Ուկրաինայի հարավի համար մղված մարտերում ուս-ուսի տված մարտնչել են տարբեր ազգությունների ներկայացուցիչներ»,- ասել են մամուլի ծառայությունում:
«Ռուսաստանի նախագահը համոզմունք է հայտնել, որ բարիդրացիության և փոխօգնության բազմադարյան ավանդույթներն այսուհետև էլ կմիավորեն ռուս և ուկրաինացի ժողովուրդներին՝ ընդգծելով, որ ընդհանուրի պարտքն է հոգատարությամբ պահպանել անցած պատերազմի հիշատակը, կասեցնել պատմությունը վերանայելու ամեն մի փորձ»,-ընդգծել են Կրեմլում, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: