«Նախագահական ընտրություններում ոչ մի պարագայում չեմ հանի թեկնածությունս». Տիմոշենկո
ԱշխարհՈւկրաինայի նախագահի թեկնածու, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ չի հանելու իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում: Այս մասինբ հայտնում է Украинская правда-ն:
«Ես կարող է սխալված լինեմ,կարող եմ քայլեր արած լինել ոչ այնպես ինչպես Դուք կցանկանայիք, բայց ես երբեք չեմ հետևել երկակի ստանդարտների: Ես չեմ հանի իմ թեկնածությունը մի պարզ պատճառով, քանի որ ես շատ լավ գիտեմ քաղաքական գործիչներին ու քաղաքականությունը: Երբ ես բանտում էի, Պյոտր Պորոշենկոն աշխատում էր Յանուկովիչի կառավարությունում, դրա համար էլ այսպիսի իրավիճակում ես հավատում եմ միայն ինքս ինձ»:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է «Բատկիվշչինա» կուսակցությունից Ուկրաինայի նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասի: