Մոսկվայում «կախարդ» Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել իր հաճախորդներին սպանելու մեջ
ՌուսաստանՄոսկվայի քաղաքային դատարանի ներկայացուցիչները մեղավոր են ճանաչել «կախարդ» Գեորգի Մարտիրոսյանին` իր երեք հաճախորդներին սպանելու և կողոպտելու համար: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Ըստ քննիչների` նախքան Մարտիրոսյանի ձերբակալումը, նա Մոսկվայում հայտնի էր որպես «կախարդ», որը համարվում է հարստացման արդյունավետ «ծիսակարգ»: Քննիչները կարծում են, որ նա սպանել և թալանել է իր երեք հաճախորդներին, մոգական արարողություն անցկացնելու ընթացքում:
Ըստ հետաքննության արդյունքների՝ Մարտիրոսյանը տեղեկություն էր ստանում իր հաճախորդների խոշոր գումարների մասին, այցելում էր նրանց բնակարաններ՝ մոգական ծիսակարգ անցկացնելու պատրվակով, նրանց խմեցնում էր խմիչք` թմրանյութի մահացու չափաբաժնով: Նման կերպ Մարտիրոսյանը գողացել է մոտ 6,5 մլն ռուբլի և ոսկեղեն:
Իր «բուժող» ծառայությունները նա գովազդում էր համացանցում, որոշ հաճախորդներ դիմել են նրա խորհուրդին հենց այդ գովազդների միջոցով: Մարտիրոսյանն իրեն մեղավոր չի ճանաչում, պնդում է, որ կանայք մահացել են գերդոզավորումից: