Դամասկոսում և Հալեպում շարունակվում է պայքարը զինյալների դեմ
ԱՐԽԻՎՍիրիական բանակը Դամասկոսի գյուղերում զինյալներին հետապնդելու ժամանակ Մուլհիե գյուղում թունել է հայտնաբերել, որը զինյալներն օգտագործում էին հանցագործություններ իրականացնելու համար: Վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գորածակալությունը, Մուլհիե գյուղի մերձակայքում և ագարակներում տեղի ունեցած բախումների ժամանակ զինյալներ են սպանվել, ոչնչացվել են նրանց պատկանող զենքերը: Զինյալների թաքստոցներ են ոչնչացվել Դումայի շրջանում: Բախումները զինյալների դեմ շարունակվել են նաև Կալամուն շրջանի Սարխա գյուղում, որտեղ «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման տասնյակ անդամներ են սպանվել:
Սիրիական բանակը կանխել է զինված խմբավորման մուտքը Հալեպի Ամարիա շրջան, որը գտնվում է Սալահ ադ Դին թաղամասի մերձակայքում: Տեղի ունեցած բախումների ժամանակ տասնյակ զինյալներ են սպանվել: Բախումները շարունակվել են Հալեպի ալ Լիրմուն, Սինաիա, Հարյաթան, Ռաշիդին, Խան Տուման, Համիմա, Աթարիբ, Ադնան շրջաններում, ինչպես նաև կենտրոնական բանտի շրջակայքում և Հին Հալեպում:
«Ալ Ջազիրան» տեղեկանցում է, որ Սիրիայի զինված ընդդիմությունը նոր ճակատ է բացել կառավարական ուժերի դեմ: Թեժ մարտեր են ընթանում օդային հետախուզության շենքի մոտ: Աղբյուրը նշում է, որ սիրիական բանակի ավելի քան 20 զինվորներ են զոհվել օդային ռմբակոծության հետևանքով Զահրա շրջանում սխալմամբ ռումբ ընկնելու հետևանքով: Բացի դրանից, 10-ը քաղաքացիներ զոհվել են Հալեպի Դարա գյուղում օդային ռմբակոծության հետևանքով:
Սիրիայում եռամյա համարատության ընթացքում ՄԱԿ-ի տվյալներով զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը: