«Ժողովուրդ». ԵԽԽՎ-ից ՌԴ դուրս գալուց հետո Հայաստանը չի լքի այդ կառույցը
Հայկական ՄամուլԵԽԽՎ նախօրեին ընդունված բանաձեւի համաձայն՝ ՌԴ պատվիրակությունը զրկվել է ձայնի իրավունքից, ինչի պատճառով ռուս պատգամավորներն, ի նշան բողոքի, լքել են ԵԽԽՎ-ն: Տեսակետ կա, որ տեղի ունեցածը, թերեւս, իր անդրադարձը կունենա նաեւ հայկական պատվիրակության վրա. չի բացառվում, որ ՌԴ-ն, օգտագործելով իր լծակները, Հայաստանին ստիպի ԵԽԽՎ-ում որոշ դեմարշներ անել:
«Ժողովուրդ»-ը ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանին հարցրեց' հնարավոր է' ԵԽԽՎ-ից ՌԴ դուրս գալուց հետո նաեւ Հայաստանը լքի այդ կառույցը, որքանո՞վ է հավանական այս տարբերակը: «Հավանականությունը զրո տոկոս է: Բացառում եմ»,-ասաց պարոն Հարությունյանը:
Շարունակությունը' «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: