Տիգրան Սարգսյանը կշարունակի իր աշխատանքը դիվանագիտական ոլորտում
ՔաղաքականՀայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը կշարունակի իր աշխատանքը դիվանագիտական ոլորտում: Այս մասին ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի նիստում շնորհակալություն է հայտնել կուսակցության փոխնախագահ, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին իր նվիրված աշխատանքի համար: Տիգրան Սարգսյանը կշարունակի իր ծառայությունները մատուցել Հայաստանի Հանրապետությանը դիվանագիտական ոլորտում»,-ասաց Շարմազանովը:
Նա նշեց, որ այս պահին դեռ հստակ չէ, թե որտեղ կշարունակի իր աշխատանքը Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ ժամանակի ընթացքում կհստակեցվի նաև այդ հարցը: