Պուտինն Օբամային կոչ է արել անել հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում արյունահեղությունը կանխելու համար
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որպեսզի նա առավելագույնս օգտագործի ամերիկյան կողմի առկա հնարավորությունները` խուսափելու համար Ուկրաինայում ուժի կիրառումից և արյունահեղությունից: Այս մասին հայտարարել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ռուսական կողմն ընդգծում է, որ Ուկրաինայի արևելյան քաղաքներում՝ Դոնեցկում, Լուգանսկում, Խարկովում, Սլավյանսկում բողոքի ցույցերը Կիևի իշխանությունների կողմից ռուս և ռուսալեզու բնակչության շահերն ուշադրության արժանացնելու անկարողության արդյունքն է»,- հայտնում է Կրեմլը:
Պուտինը կոչ է արել Օբամային առավելագույնս օգտագործել ամերիկյան կողմի բոլոր հնարավորություննները՝ խուսափելու ուժի կիրառումից և արյունահեղությունից: