«90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն Սիմոնյան Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից 

«Ականատեսը». 107-ամյա Մարիամ Գրիգորյանի մոր գրկում թուրքերը երեխա են սպանել (լուսանկարներ)

Հասարակություն

«Արմենպրես» լրատվական գործակալության Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Ականատեսը» հատուկ նախագծի շրջանակում ներկայացվում են ցեղասպանության ականատես-վերապրողների կյանքի պատմությունները: Նախագծի այս շաբաթվա հերոսուհին' 107-ամյա Մարիամ Գրիգորյանը Հայաստանի տարածքում ցեղասպանության արհավիրքը վերապրած ամենատարեց երկարակյացներից մեկն է, ով ծնվել է Թուրքիայում:

 107-ամյա Մարիամ Գրիգորյանին որդու' արտերկիր աշխատելու նպատակով մեկնելու լուրը խոր վիշտ է պատճառել: Նա պատրաստվում է ճանապարհել որդուն, բայց առատ հոսող արցունքների միջից անցյալը հիշելու մեր առաջարկը չմերժեց: Մարիամը Արարատի մարզի Վանաշեն գյուղի ամենատարեց բնակիչուհին է, ով ծնվել է 1907 թվականին Թուրքիայի Միդյաթ գյուղաքաղաքում: «Հենց այդտեղից է սկսել կոտորածը: Պապիկս` Շմավոնը, դարձել է «ղաչաղ», ընկել է սարերը, թուրքերին կոտորելու, տատիկիս էլ երեխան գիրկը խփել են: Տղան գրկին մահացել է, իսկ մյուս երեխան երին ամեն մեկը վերցրել, տարել է իրենց տուն պահելու, չգիտեմ քրդերն են պահել, թե ուրիշ մարդիկ»,- Մարիամի ընտանիքի պատումը մեզ է ներկայացնում նրա դուստրը' Խաթունը: Նա նախնիների մասին Թուրքիայում տեղի ունեցածը լսել է մորից և ընտանիքում ամենից լավ գիտի, թե շուրջ մեկ դար առաջ ինչն ինչպես է տեղի ունեցել:

Պատմական տեղեկանք

Միդյաթը (թուր. Midyat) հին քաղաք է, ներկայումս Թուրքիայի Մարդին նահանգի Միդյաթ շրջանում, որի մասին առաջին հիշատակությունները տանում են դեպի մ.թ.ա. 8-րդ դար: Այժմ մոտ 50 հազար բնակչություն ունեցող քաղաքում լավ պահպանված են միջնադարյան կառույցները: Քաղաքի նախկին բնակչության հիմնական մասը քրիստոնյա հայեր և ասորիներ են եղել: Այժմ քաղաքի միայն 100 ընտանիք է դավանում քրիստոնեություն: Մի շարք աղբյուրների համաձայն' այն ամենա ոչ թուրքական քաղաքն է Թուրքիայում, XVI դարում քաղաքը հայտնվել է Օսմանյան կայսրության կազմում:

Խաթունի խոսքով` իր մորական պապին թուրքերը բռնել են և մի քանի օր ձերբակալած պահել գոմում: «Անգամ միզել և խմեցրել են նրան: Դրանից հետո նա երդվել է, որ Աստծու դեմ մեղավոր է, քանի որ մարդ է սպանել: Պապիկս խմբով շատ թուրք է կոտորել:

Ձերբակալությունից հետո վերադառնալով տատիկիս չի գտել, փնտրել է և տեղակացել, որ դանակով հարվածներ են հասցրել դեմքին' ասելով. «այս սիրուն աչքերը պետք է չմնան»»,- հիշում է Խաթունը: Թուրքերը կնոջ դեմքին հավածելուց հետո քար են դրել վրան և գնացել են, սակայն հետո դիակները շուռ տալու ժամանակ պարզվել է, որ կինը կենդանի է մնացել: «Դրանից հետո տատս ապրել է, անգամ մեկ երեխա է ունեցել, բայց թե տատիկս, թե պապիկս, երկար չեն ապրել, երեխաները մնացել են որբ»,- ասում է պատմության հերոսուհու դուստրը:

Մոտ 6 տարեկանում Մարիամն սկսում է ապրել եղբայրների հետ: Նրա եղբայրներից մեկը ծառայել է Ֆրանսիական բանակում: Պատմության հերոսուհին 14 տարեկանում ամուսնանում է Թուրքիայի Բասորք քաղաքում ծնված Գասպարի հետ, տարիներ անց 1927 թվականին իրենք տեղափոխվում են Սիրիա, ապա 1947 թ. Հայաստան: «Հայրս կարծես մեղքի տակ է ընկած եղել, քանի որ մորս հարազատներից կտրելով բերել է Հայաստան»,- նշում է Խաթունը:

Շուրջ 46 տարի հարազատներին չտեսնելուց հետո ականտեսը Խորհրդային Միության տարիներին մեկնել է Հոլանդիա' քույրերին տեսնելու, մյուս հարազատները տարիքով ավելի մեծ էին և այդ ժամանակ արդեն մահացել էին:

Խաթունի հավաստմամբ' հետաքրքրական է եղել նաև իր հոր, Մարիամի ամուսնու պատմությունը, ում հաջողվել է իր հոր հետ ապաստան գտնել քուրդ ընտանիքում, ապա ընտանիքի հայ հարսի նախազգուշացման շնորհիվ փախչել և փրկվել սպանվելուց: Մարիամի 8 երեխաները, որոնցից 3-ը մահացել են, մեծ գերդաստանի սյուներն են: Տարեց կինը շրջապատված է ընտանիքի բոլոր անդամների, հարսների սիրով և հոգատարությամբ: Անկախ տարիքից' ոտքով կարողանում է գնալ գյուղի մի քանի փողոց այն կողմ բնակվող աղջկա' Խաթունի տուն սուրճ խմելու: Մարիամ Գրիգորյանը Վանաշեն գյուղի' Հայոց ցեղասպանության միակ ականատեսը չէ: Նրա տան հարևանությամբ է բնակվում 1911 թվականին ծնված Զարո Ղազարյանը, ում հետ հանդիպել մեզ չհաջողվեց, քանի որ տարեց կինն անկողնային վիճակում էր, իսկ ընտանիքի անդամներին նրա պատմության մանրամասները ցավքոք հայտնի չէին:

Տաթևիկ Գրիգորյան

Լուսանկարները' Արևիկ Գրիգորյանի

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ
Ամենադիտված