ԲՀԿ-ի «ձեռքն ու ոտքը» հնարավոր կլինի կապել լավ աշխատանքով
ՔաղաքականԱզգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը համաձայն չէ տեսակետի հետ, թե Հովիկ Աբրահամյանը վարչապետ է նշանակվել առաջին հերթին ԲՀԿ-ի «ձեռքն ու ոտքը» կապելու համար: Ապրիլի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը Լյովա Խաչատրյանը նշեց, որ չի կարծում, թե ինչ-որ մեկը որևէ ձևով կարող է կապել ԲՀԿ-ի «ձեռքն ու ոտքը»: «Մեր ձեռքն ու ոտքը հնարավոր կլինի կապել միայն մի դեպքում՝ լավ աշխատանքի և դրա արդյունքները տեսանելի դարձնելու պարագայում»,-նշեց Խաչատրյանը:
Նա նշեց, որ միակ բանը, որ իրենք ցանկանում են՝ կառավարության կողմից արդունավետ աշխատանք տեսնելն է: «Մյուս կողմից էլ չեմ կարծում, թե լավ աշխատանքով էլ հնարավոր կլինի մեր ձեռքերը կապել, քանի որ այդ դեպքում մենք էլ ակտիվ կմասնակցենք այդ աշխատանքներին»,-ասաց Խաչատրյանը:
Օրեր առաջ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կարծիք էր հայտնել, թե Հովիկ Աբրահամյանը վարչապետ է նշանակվել ԲՀԿ-ի «ձեռքն ու ոտքը» կապելու համար: