Ռուսաստանից Հայաստան գազի ներկրումն աճել է 7.7 տոկոսով
ՏնտեսությունՌուսաստանի Դաշնությունից Հայաստան բնական գազի ներկրման ծավալը հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 7,7 տոկոսով և կազմել 719.1 միլիոն խորանարդ մետր: Վկայակոչելով «Գազպրոմ Արմենիա» ընկերության տվյալները, այս տարվա առաջին երեք ամիսներին հանրապետությունում իրացվել է 674 մլն խմ գազ, ինչը 5 տոկոսով ավելի է 2013 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Նախորդ տարվա հունվար-մարտի համեմատ 30,5 տոկոսով ավելացել են էներգետիկայի ոլորտի կողմից գազի սպառման ծավալները և կազմել 212.7 մլն խ.մ:
Ավտոգազի լիցքավորման ճանապարհային կայանների (ԱԳԼՃԿ) կողմից բնական գազի սպառման ծավալներն ավելացել են 8 տոկոսով, իսկ այլ սպառողների կողմից սպառման ծավալները՝ 2,7 տոկոսով և կազմել, համապատասխանաբար, 105 մլն խմ և 85.3 մլն խմ: