Սերգեյ Մովսիսյանը կմասնակցի Եվրագավաթին
ՍպորտՇախմատի Հայաստանի հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանը կմասնակցի 2014 թվականի Եվրագավաթին:
Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանի թիմը` «Սանկտ Պետերբուրգը», Լոոյում ավարտված Ռուսաստանի ակումբային առաջնությունում գրավեց երրորդ տեղը: Չեմպիոնի կոչումը նվաճեց Սվերդլովսկի «Մալախիտը»: Ինչպես տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, առաջին չորս տեղերը գրաված թիմերը, այդ թվում` «Սանկտ Պետերբուրգը», իրավունք ստացան մասնակցելու 2014 թ. Եվրագավաթին: