Արտաշատ-Արարատ ճանապարհին 8-ամյա տղայի մահվան ելքով վրաերթ է գրանցվել
Արտակարգ ՊատահարԱրտաշատ-Արարատ միջհամայնքային ճանապարհին` Ավշար գյուղի հատվածում, ապրիլի 14-ին` ժամը 08.30-ի սահմաններում, «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2006թ. ծնված Կարեն Տերտերյանին, որը տեղում մահացել է: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, վարորդն ինքնակամ ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն: