«Օզբիլիսը անում է նույնը, ինչ Ռոբենը` այժմ «Բավարիայում»». Լովչև
ՍպորտՖուտբոլային փորձագետ Եվգենի Լովչևը անդրադարձել է Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսին և վերջինիս համեմատել Ռոբենի հետ:
«Ինձ համար Օզբիլիսը հետաքրքիր և խելացի ֆուտբոլիստ է, և այն, որ «Մանչեսթեր Յունայթեդը» եկել էր նրա խաղին հետևելու, նորմալ է: Խաղից հետո Օզբիլիսը հիասթափված էր և նշեց, որ «Յունայթեդի» ներկայացուցիչները այլևս չեն գա, սակայն համոզված եմ` կրկին կգան: Օզբիլիսը Ռոբենի նման ֆուտբոլիստ է և անում է նույնը, ինչ Ռոբենը` այժմ «Բավարիայում»: Պարզապես նրան «Սպարտակը» ճիշտ չի օգտագործում: «Կուբանում» ավելի լավ էր խաղում, որտեղ նրան ավելի շատ էին վստահում: «Սպարտակում» մեկ թիմի կազմում է, մեկ՝ ոչ, մեկ էլ փոխարինում են։ Դա նյարդայնացնում է տղային և ավելի ուժեղ չի դարձնում», - Լովչևի խոսքերը մեջբերում է sovsport.ru´ն: