«Հրապարակ». Հնարավո՞ր է արդյոք առանց էական փոփոխությունների տեղաշարժեր ապահովել մեր կյանքում
Հայկական ՄամուլՀնարավո՞ր է արդյոք առանց էական փոփոխությունների տեղաշարժեր ապահովել մեր կյանքում: Ահա այն հարցը, որն այսօր հուզում է մեր հանրության բոլոր անդամներին՝ մեծից փոքր, կուսակցականից անկուսակցական:
Հնարավո՞ր է արդյոք անձերի կոսմետիկ փոփոխությամբ տնտեսական աճ ապահովել, հույս արթնացնել, աշխատատեղեր ստեղծել, արտագաղթը կանխել, ծնելիություն խթանել եւ այլն: Ոմանք կարծում են, որ միայն արմատական փոփոխությունը՝ իշխանության ամբողջական փոփոխությունը կարող է փրկության ուղի բանալ: Քիչ ավելի ինտելեկտուալները պնդում են, որ հասարակական սկզբունքների ու հիմնարար արժեքների, մեր մտածողության մեջ է հարկավոր հեղափոխություն իրականացնել, եւ միայն դա կարող է մեր երկիրը հանել այս վիճակից:
Առավել հոռետեսները պնդում են, որ մեր ազգի նման «ծերացած» ազգին դա էլ չի օգնի, հարկավոր է գենետիկ թարմ ներհոսք, այլազգիների ներգրավում մեր կառավարման համակարգում, մեր խնդիրների լուծման մեջ: Այս հարցադրումներն ու սխոլաստիկ վեճերն ինձ մեկ այլ դիլեմա են հիշեցնում, որը 90-ականներին ամենից շատ արծարծվողներից էր. հնարավո՞ր է արդյոք երկիրը զարգացնել շրջափակման պայմաններում: Երբ երկիրը ելքի երկու փոքրիկ ուղի ունի՝ Մեղրիի հատվածը եւ վրացական սահմանը: Երբ ունի ղարաբաղյան անլուծելի խնդիր:
Երբ գրավել է հսկայական տարածքներ, բայց դրանք ոչ լիարժեք օգտագործում է, ոչ պատրաստվում է հետ վերադարձնել նախկին տիրոջը: Երբ մի կողմից արեւմտյան արժեքների կրողն է, մյուս կողմից՝ ռուսահպատակ: Երբ չի կարողանում որոշել՝ սահմանակից երկրներն իր հարեւաննե՞րն են, թե՞ ոխերիմ թշնամիները, որոնցից հարկ է պաշտպանվել: Եվ այս դեգերումների շրջապտույտում էլ կարծում է, որ իր դժվարությունները կվերանան, եթե վարչապետի պաշտոնում հայտնվի ճիշտ անձ:
Շարունակությունը` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: