«Հրապարակ». Հրանուշ Հակոբյանին հնարավոր է փոխարինի Սամվել Ֆարմանյանը
Հայկական ՄամուլԹերթի տեղեկություններով, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հնարավոր է փոխարինի Քեսաբի կողմերում «կռված» Սամվել Ֆարմանյանը, որն այս օրերին, ըստ որոշ լուրերի, զբաղված է Հովիկ Աբրահամյանի իմիջով: Հակոբյանին, ըստ նույն աղբյուրների, կնշանակեն Գեղարքունիքի մարզպետ:
Հստակ որոշված է` Դավիթ Հարությունյանը կդառնա կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար' փոխարինելով Վաչե Գաբրիելյանին: Հրայր Թովմասյանը, Արմեն Աշոտյանը կմնան իրենց պոստերում. ի դեպ, ՀՀԿ վերջին ԳՄ-ից հետո շատերն են նկատել, որ Աբրահամյանն առանձնազրույց է ունեցել Աշոտյանի հետ, թե ինչի շուրջ' չգիտեին: Աբրահամյանը մեկ այլ հստակ ցանկություն էլ ունի՝ Դավիթ Լոքյանին կարգել փոխվարչապետ, եթե դաշնակցականները մտնեն կոալիցիա:
Շարունակությունը` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: