Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան 

Պահքի խորհուրդը հասկացողների թիվը տարեցտարի ավելանում է

Գիտություն և Մշակույթ

Ընդամենը հաշված օրեր անց ավարտին կմոտենա մարտի 3-ից մեկնարկած Մեծ պահքի շրջանը: ԱՀԹ Եռաբլուրի Սուրբ Վարդանանց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանի համոզմամբ տարեցտարի ավելանում են պահք պահողների թիվը, ովքեր պահք են պահում ոչ միայն սննդային սահմանափակման համար, այլև ընկալելով դրա խորհուրդը:

«Վերջին տարիներին մարդիկ ավելի շատ են հետաքրքրվում այն մասին, թե բացի ուտելիքից, ինչպե՞ս պետք է պահք պահել: Պետք է աղոթքով անցկացնել, եկեղեցի գնալ»,- ապրիլի 16-ին հրավիրված ասուլիսում նշեց Մուրադյանը:

Նա ընդգծեց, որ պահեցողությունը կամավոր սկզբունք է կրում:

«Ցանկալի է, որ պահենք սահմանված եկեղեցական կարգը, սակայն շատերը պահեցողություն չեն պահում առողջական կամ այլ նկատառումներից ելնելով»,- փաստեց հոգևորականը` հայտնելով, որ անգամ պահք չպահողները կարող են շաբաթ օրը` ապրիլի 19-ին ծոմ պահել, և երեկոյան ճրագալույցի պատարագին և հաջորդ օրը` Սուրբ Հարության տոնին գնալ եկեղեցի և հաղորդություն առնել:

Անդրադառնալով եկեղեցական տոնացույցում ապրիլի 14-ից մեկնարկած Ավագ շաբաթին` ԱՀԹ Եռաբլուրի Սուրբ Վարդանանց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվը նշեց, որ այն խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերը:

«Ավագ շաբաթը եկեղեցու կարևորագույն խորհուրդներից մի քանիսն է հաստատում»,- նշեց բանախոսը:

Ավագ շաբաթը եզրափակվում է Սուրբ պատարագի խորհրդով:

«Հիսուս Քրիստոսը ավերեց դժոխքը, մարդկությանը փրկություն տվեց և հնարավորություն` վերադառնալու երանական դրախտին, որից հեռացվել էր մարդը»,- վերահաստատեց քահանան` հավելելով, որ միայն աստվածահաճո գործերով մարդը կարող է քրիստոնյա համարվել:

Նա նշեց, որ Աստծո որդին առակներով պատահական չէր խոսում ժողովրդի հետ, որպեսզի ավելի հասկանալի լինի նրանց:

Ապրիլի 20-ին` ժամը 20:00-ին, Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտից կմեկնարկի մոմերով երթը, որին մասնակից երիտասարդները կշարժվեն դեպի Հանրապետության հրապարակ'եկեղեցուց բերված մոմերը բաժանելու մարդկանց:

Այս տարի Մեծ պահքը սկսվել էր մարտի 3-ին, իսկ Սուրբ Հարության տոնը կնշվի ապրիլի 20-ին: Մեծ պահքը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Սուրբ Հարության (Զատկի) տոնի նախօրեն:

Մեծ պահքի շրջանում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք (բացառությամբ` մեղրի), որը ենթադրում է «համեստ» սննունդ, զանազան ճոխ և համադամ կերակուրներից և ոգելից խմիչքներից ինքնազսպում: Պահքի գլխավոր նպատակն է մարդկանց մեղքերից մաքրագործելը, շատ կարևոր է պահեցողության ընթացքում նաև եկեղեցական պատարագներին և ժամերգություններին մասնակցելը, աղոթելը, բարին արարելը և միմյանց ներելը:

Սուրբ Հարության տոնին մարդիկ սովորաբար ավանդական կերակուրներն են դնում սեղանին, որոնցից է չամիչով փլավը, ձուկը, կարմիր գինին, կանաչիների տարբեր տեսակները:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան
Ամենադիտված