«99». Գիրք Հայոց ցեղասպանության մասին (լուսանկար)
Գիտություն և ՄշակույթPAN Photo գործակալությունն ու U!com-ը համատեղ ցեղասպանության մասին գիրք են հրատարակել: Շնորհանդեսը տեղի կունենա ապրիլի 17-ին` ժամը 19:00-ին, Կամերային երաժշտության տանը: Մուտքն ազատ է:
Գիրքը նախատեսված չէ վաճառքի համար: Այն անվճար կտրամադրվի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին, կրթական ու մշակութային հաստատություններին:
«…Մենք ստիպված ենք այսօր կարդալ որոշ բաներ այն ամենից, ինչ իրենց մաշկի վրա են զգացել ցեղասպանության զոհերը: Մենք ստիպված ենք գոնե այդպես ապրումակից լինել նրանց: Մենք ստիպված ենք գոնե մեր լուռ ընթերցմամբ ընկերակցել նրանց, ովքեր միայնակ ու լքված են եղել դեպի ստույգ մահ տանող իրենց ճանապարհին: Սա պետք չէ նրանց: Սա պետք է մեզ…»,- գրված է «99»-ի նախաբանում: