«Հրապարակ». «Գուրգեն Արսենյանն առաջարկ է ստացել կառավարությանը «մաս» կազմելու»
Հայկական ՄամուլՈրոշ աղբյուրների փոխանցմամբ` ԲՀԿ ֆրակցիայի անդամ Գուրգեն Արսենյանը «պերսոնալ» առաջարկ է ստացել կառավարությանը «մաս» կազմելու. նրան նախարարական պորտֆել է առաջարկվել: Այդպե՞ս է՝ հարցրինք ԲՀԿ-ում ՄԱԿ ներկայացուցիչ Գ. Արսենյանին: «Չկա եւ չի կարող լինել նման բան. եթե «գաղտնիք» չէ, իսկ ի՞նչ նախարարություն էին ինձ առաջարկում»: Կարծես՝ էկոնոմիկայի: «Դա՜»,- հեգնանքով «հավելեց» նա: Եթե ունենայինք Ձեր ուզած' ծաղկուն երկիրը, ո՞ր նախարարությունը կնախընտրեիք ղեկավարել: «Նավթի ու գազի»: Նկատենք, սակայն, որ մի քանի օր է, ինչ Գուրգեն Արսենյանը հեռուստաեթերից չի իջնում՝ քաղաքագիտական վերլուծություններ է անում: Այդ թվում՝ խորիմաստ տեսքով պարզունակ հայտարարություններ, թե որ հրապարակումները ում կողմից են պատվիրվում:
Շարունակությունը` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: