Ուկրաինայի արևելքում դրությունը լարված է. Մարիուպոլում զոհվել է 3, վիրավորվել 12 մարդ
ԱշխարհԻնչպես հայտնում է itar-tass-ը, անհայտ անձինք կրակ են բացել Ուկրաինայի Դոնեցկի մարզի Մարիուպոլ քաղաքի Ազգային գվարդիայի զորամասի վրա, որի արդյունքում մահացել է 3, վիրավորվել 12, ձերբակալվել 63 մարդ: Այդ մասին ասվում է Մարիուպոլ քաղաքի կայքում:
Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Ինչպես հաղորդել Է «Մարիուպոլսկիե նովոստին»՝ վկայակոչելով վկաներին, տեղական ժամանակով 20:00-ի սահմաններում, Ուկրաինայի ներքին զորքերի զորամաս են ժամանել մի շարք միկրոավտոբուսներ:Նախիմովի պողոտայի շրջանում 3057-րդ զորամասի մոտ հավաքվել Է շուրջ 500 մարդ: Անհայտ անձինք զինվորականներից պահանջել են «զենքն իրենց հետ կիսել»:
Որոշ ժամանակ անց դարպասների մոտ կագնած մարդիկ սկսել են զորամասի ուղղությամբ նետել կոկտեյլներ, պլաստմասե իրեր և վառվող անվադողեր: Ի պատասխան հնչել են կրակոցներ, ինչի արդյունքում իրադրությունը լարվել է:
Միջադեպից հետո Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ Ուկրաինայի ՆԳՆ-ի աշխատակիցները խիստ վերահսկողություն են սահմանել Մարիուպոլում: Այս պահի դրությամբ կատարվում է հետաքննություն` միջադեպի մանրամասները պարզելու համար: