Ռուսական կողմը տրանսպորտի համար լայնացնում է ճանապարհը Վերին Լարս անցակետում
ԱշխարհՌուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետում (Հյուսիսային Օսիա) ճանապարհը կլայնացվի սահմանով տրանսպորտի անցումն արագացնելու համար: Այդ մասին ապրիլի 17-ին լրագրողներին հայտնել է ՌԴ Համերկրային մաքսային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Մալինինը:
«Խնդիրը խցանումների բացառումն է կամ առավելագույնս նվազագույնի հասցնելը: Այնտեղ ճանապարհն ինչ-որ տեղ ավելի նեղ է, ինչ-որ տեղ՝ ավելի լայն: Ուստի ուղեփակոցը տեղափոխվում է այնտեղ, որտեղ ճանապարհն ավելի լայն է, և առանձին միջանցք է հատկացվում տրանսպորտի անարգել անցման համար: Սա տեխնիկական դետալ է, բայց այն լրջորեն կազդի իրադրության վրա»,- ասել է Մալինինը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: