Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկում Ալեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերին Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» 11 ակումբ ստացել է ազգային արտոնագիր Մեր երկիրը կանգնած է իսկապես լուրջ ճամփաբաժանի առաջ. Սարգսյան «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Շահրամանյան Սամվելը դրսևորում է գործակալական պահվածք, ինչը պետք է գրավի համապատասխան կառույցների խիստ ուշադրությունը. Հովհաննիսյան Որակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանքը չի ընդունվելու. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ. փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 

Վլադիմիր Պուտինը` Ռուսաստանը և Ուկրաինան մաս-մաս անելու և Վիկտոր Յանուկովիչի մասին

Աշխարհ

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր երկու ժամ տևած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանեց քաղաքացիներին հուզող հարցերին, որոնք վերաբերում են հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքին, ինչպես նաև միջազգային իրադրությանը: Նախագահին հարց ուղղեցին ոչ միայն տաղավարում հավաքված լրագրողներն ու հյուրերը, այլև երկրի տարբեր շրջանների քաղաքացիներ, որոնք իրենց հարցերն էին ուղղում զանգահարելով կամ հաղորդագրություն ուղարկելով:

Այն հարցին, թե որքանով է համապատասխանում Ուկրաինայի ճգնաժամում ՌԴ-ի «ներդրումը», ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անհեթեթ և մտացածին է համարել այդ խոսակցությունները, թե իբր Ռուսաստանն է հրահրել Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող իրադարձությունը։

Ղրիմի «Բերկուտի» հրամատարը հետևյալ հարցը տվեց, որ երբ հատուկ ջոկատայինների վրա կրակում էին, հարձակվում էին, սպանում էին, իրենց հրահանգ էր տրված արյուն չթափել և իրենք կատարում էին այդ հրահանգը սրբությամբ. իսկ Յանուկովիչն ի՞նչ արեց. «Դուք վաղուց եք շփվում նրա հետ, նա մի՞շտ է այդքան թուլամորթ ու ծախու գտնվել»,-հարցրել է հրամանատարը:

Ի պատասխան' Պուտինն ասել է. «Յանուկովիչը ծայրահեղ պահերին փորձում էր անել այնպես, ինչպես ճիշտ էր գտնում, որպեսզի առանց արյուն թափելու երկիրը դուրս բերի ճգնաժամից, նա ևս բազմիցս է մտածել զենք կիրառելու մասին, բայց նրա «ձեռքը չի գնացել» իր քաղաքացիների նկատմամբ ուժ կիրառելու մասին հրաման ստորագրել»,-հայտարարել է Պուտինը:

«Կիևում անընդունելի է այն վերաբերմուքը, որին արժանացան բերկուտցիները, չի կարելի ծնկի իջեցնել այն մարդկանց, ովքեր պայքարում են ժողովրդի համար: Իսկ Ուկրաինան վաղ թե ուշ կհասկանա, որ Ռուսաստանը Ղրիմի հարցում այլ կերպ չէր կարող վարվել»,-ավելացրել է Պուտինը:

Այն հարցին, թե ինչ կաներ ինքը, եթե լիներ Յունոկիվիչի փոխարեն, ըստ էության չպատասխանելով հարցին, նշել է, որ փոքրուց իր մեջ սերմանվել է ժողովրդի և պետության նկատմամբ մեծ հավատարմություն:

«Դուք գիտեք, որ իմ առաջին աշխատանքը եղել է ԽՍՀՄ-ի ԱԱԾ-ում, մեզ այնտեղ դաստիարակում էին որոշակի ձևաչափով: Այս դաստիարակությունը հիմնված էր ժողովրդի նմատմամբ ունեցած մեծ և խիստ նվիրվածության վրա»,-ասել է նախագահը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծիք Է հայտնել, որ որոշակի ուժեր ցանկանում են Ռուսաստանը «մանրատել» Հարավսլավիայի օրինակով: Այս մասին նա հայտարարել Է ուղիղ գծի ժամանակ՝ պատասխանելով Սանկտ Պետերբուրգի բնակչի տեսահարցին: 

«Գժտեցնել Ռուսաստանը և Ուկրաինան, բաժանել, մաս-մաս անել ըստ էության միասնական ժողովրդին՝ միջազգային քաղաքականության առարկան է հարյուրամյակների ընթացքում»,- հավելել Է Պուտինը:

«Ջանում են մանրատել: Տեսեք, ինչ արեցին Հարավսլավիան: Բաժանել են մանր կտորների, իսկ այժմ մանիպուլյացիաներ են անում, ինչով որ կարել է մանիպուլյացա անել»,- հավելել Է նա:

Իսկ այն հարցին, թե ինչ պետք է անի Ուկրաինան ճգնաժամից դուրս գալու համար, Պուտինը պատասխանել է.

«Ուկրաինայի' ճգնաժամից դուրս գալու միակ ուղին երկխոսությունն է, բնականաբար, առանց ուժի կիրառման: Արևելքում խոսում են դաշնայնացման մասին, իսկ Կիևում՝ ապակենտրոնացման։ Պետք է նստել բանակցությունների սեղանի շուրջ և հասկանալ, թե ինչի մասին է խոսքը և ով ինչ է ուզում»,- հայտնել է Պուտինը։

Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Ուկրաինայի ճգնաժամի շուրջ փոխզիջման եզրեր չպետք է գտնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև:

«Ուկրաինայի հարցի շուրջ փոխզիջման եզրեր չպետք է գտնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև, այն պետք է փնտրել Ուկրաինայի քաղաքական ուժերի միջև»:

Այն հարցին, թե արդյո՞ք Ղրիմի' Ռուսաստանին միանալն ուժի կիրառման արդյունք է, ՌԴ-ի նախագահը հերքեց շրջանառվող կարծիքները՝ հավելելով, որ այդ որոշումը կայացրել են Ղրիմի Ինքնավար Հանրապետության բնակիչները:

«Ռուսաստանը չի բռնակցել Ղրիմը, այլ ստեղծել է ազատ կամքի և իրավունքի արտահայտման պայմաններ' իր ժողովրդի համար, ովքեր և կատարեցին իրենց որոշումը»,-ասել է Պուտինը:

Իսկ այն հարցին, թե Ռուսաստանը կմտցնի Ուկրաինա իր զորքերը, Պուտինը պատասխանել, որ հուսով է, որ ստիպված չի լինի օգտագործել Ուկրաինա զորք մտցնելու իր իրավունքը, ինչը նրան տվել է ՌԴ Դաշնության խորհուրդը:

Ուժի գործոնը միշտ էլ մեծ նշանակություն է ունեցել միջազգային հարցերում, բայց պետությունները պետք է ընդունեն վարքագծի այնպիսի կանոններ, որոնք թույլ կտան փոխզիջման գալ ուժի կիրառման հարցում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ինչ վերաբերում է միջազզգային հարցերում ուժի գործոնին, ապա այն միշտ էլ եղել է, և, վստահ եմ' միշտ էլ լինելու է»,- ասել է Պուտինը «ուղիղ գծի» շրջանակներում: Ընդ որում, Պուտինը վստահ է, որ «հարցն այն մասին է, որ ուժը միջազգային հարցերում մեծ դեր ունի և պետությունները՝ ելնելով առողջ դատողությունից, պետք է հետևեն իրենց վարքագծին»:

ՌԴ-ի նախագահ Պուտինը հայտարարել է նաև, որ պատրաստ է աշխատել Ուկրաինայի նախագահի բոլոր թեկնածուների հետ, այդ թվում և' Յուլյա Տիմոշենկոյի:

«Ես պատրաստ եմ աշխատել Ուկրաինայի նախագահի բոլոր թեկնածուների հետ, այդ թվում' Տիմոշենկոյի»,-հայտարարել է Պուտինը:

Մերձդնեստրի մասին տրված հարցին Պուտինը պատասխանել է, որ անհրաժեշտ է անմիջապես հանել Մերձդնեստրի շրջափակումը Մոլդովայի և Ուկրաինայի կողմից: Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացվել է պետության անկախությունը ճանաչելու՝ Մերձդնեստրի իշխանությունների խնդրանքի մասին:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հարավարևելյան Ուկրաինան անվանել է «Նովոռոսիա» և պահանջել է ապահովել այդ մարզերում ռուսների իրավունքները:

«Փոխզիջումը պետք է փնտրել ոչ թե երրորդ խաղացողների, այլ հենց Ուկրաինայի ներքին քաղաքական տարբեր ուժերի միջև:Հարցն այն չէ, որ պետք է ապահովել ռուսների և ռուսախոսների օրինական իրավունքները Ուկրաինայի հարավ-արևելքում: Հիշեցնեմ, օգտվելով ցարական ժամանակների տերմինաբանությունից, սա «Նովոռոսիան» է, և այդ Խարկովը, Լուգանսկը, Դոնեցկը, Խերսոնը, Նիկոլաևը, Օդեսան ցարական ժամանակներում Ուկրաինայի կազմում չեն եղել», - հայտարարել է նա:

Նա նշել Է, որ Ղրիմի վերաբերյալ Ռուսաստանի որոշումը մասամբ կապված Է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնելու հետ: «Երբ ռազմական ենթակառուցվածքը մոտենում Է մեր սահմաններին, մենք պետք Է ձեռնարկենք պատասխան քայլեր»,- ասել Է նա: «Եվ Ղրիմի վերաբերյալ որոշումը մասամբ կապված Է դրա հետ»,- հայտնել Է նախագահը:

Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ արդի աշխարհում մարտական գործողությունների տեսակետից սահմաններին մոտիկությունն այնպիսի նշանակություն չունի, ինչպես նախկինում՝ նկատի առնելով արդի սպառազինությունները: «Բայց եթե այնտեղ (Ղրիմ) մտնեն ՆԱՏՕ-ի զորքերը, նրանք այնտեղ կտեղակայեն հարվածային միջոցներ, և այդ ժամանակ Ռուսաստանը դուրս մղված կլինի Մերձսևծովյան տարածաշրջանից»,- պարզաբանել Է նա:

«Ուղիղ գիծ 2014» ասուլիսի ընթացքում  Պուտինին տրված այն հարցին, թե երբ Ռուսատանը կտեսնի առաջին տիկնոջը, նախագահը պատասխանել է։

«Սկզբում իմ նախկին կնոջը՝ Լյուդմիլա Ալեքսանդրովնային պետք է ամուսնացնել, հետո նոր իմ մասին մտածեմ»,- պատասխանեց Պուտինը։

Ռուսաստանի նախագահին տեսազանգի միջոցով հարց ուղղեց նաև ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը՝ հատուկ ծառայությունների կողմից առցանց հաղորդակցության զանգվածային գաղտնալսումների և անձնական տվյալների հավաքագրման մասին։ Սնոուդենին հետաքրքրիր էր, թե Ռուսաստանը որևէ կերպ գաղտնալսո՞ւմ, հավաքո՞ւմ է միլիոնավոր անհատների մասնավոր տվյալները։

«Հարգելի պարոն Սնոուդեն, Դուք նախկին գործակալ եք։ Ես էլ նախկինում հետախուզության հետ կապ ունեցել եմ։ Այնպես որ, ես ու Դուք մասնագիտական լեզվով կխոսենք»,- կատակեց Պուտինը։

Նա ասաց, որ Ռուսաստանում օրենսդրորեն խստիվ կարգավորված է հատուկ ծառայությունների կողմից հատուկ միջոցների կիրառումը։ Հեռախոսազրույցների գաղտնալսումը, համացանցում հետևելը կարող է կատարվել տվյալ քաղաքացու նկատմամբ դատարանի որոշմամբ, ուստի զանգվածային բնույթ չի կրում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է Ղրիմում ստալինյան տարիներին բռնադատված հայերի արդարացման մասին հրամանագիր ստորագրել, այս մասին նա հայտնել է Ռուսաստանի 3 հեռուստակայանների և երկու ռադիոկայանների ուղիղ եթերում: Պուտինը նշել է, որ իրենք պատրաստում են Ղրիմի թաթարների արդարացման հրամանագիր, սակայն ավելացրել է, որ այդ փաստաթուղթը վերաբերում է թերակղզու մյուս ազգերին նույնպես: «Դրանք և՛ հայերն են, և՛ գերմանացիները, և՛ հույները», – թվարկել է նա, – «մենք պետք է հիշենք այդ բոլոր ազգերի ներկայացուցիչներին»:


 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երկու դրվագ Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկումԱլեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերինՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե»Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) 11 ակումբ ստացել է ազգային արտոնագիր Մեր երկիրը կանգնած է իսկապես լուրջ ճամփաբաժանի առաջ. Սարգսյան«ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի աշխատանքը․ ՍԱՏՄԵվրանեսթը խրախուսում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի շուտափույթ ավարտըԲաքվի վարքագիծն անընդունելի է կապված ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասով«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինԱհազանգ կա` մանկապարտեզներում երեխաների վրա գոռում են, ճնշում գործադրում. Բաքոյանը նախարարին Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Շահրամանյան Սամվելը դրսևորում է գործակալական պահվածք, ինչը պետք է գրավի համապատասխան կառույցների խիստ ուշադրությունը. ՀովհաննիսյանՈրակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանքը չի ընդունվելու. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ. փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելԳերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնելԵվրանեսթ ԽՎ-ն ողջունել է ԵՄ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու ՀՀ կառավարության որոշումըԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունը Կոմիտասին կտեղափոխվի Բուզանդ 1/3 հասցե, քանի որ շենքը օտարվելու էՏվյալներ ունենք՝ օրական որքան կաթ են աշակերտները խմում․ ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. ԹունյանԳևորգ Պապոյանը ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ ԹութինԳազայում սով է սպասվում. ԱՀԿ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետԲոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Խմելու ջուրը չի թանկանաԻնչքան էլ իշխանությունը զրկի հասարակությանը հերոսներից, մենք գիտենք՝ ինչ է հաղթանակը. ԴանիելյանՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ այցելել է ԵռաբլուրՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԵկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթացՆիկոլ, չերազես, ՀՀ-ն Թուրքիայի ստրուկն ու պատրոնը չի դառնալու, ինչպես դու ես. Աննա ՄկրտչյանՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովToyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ)Ինչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՈստիկանություն տեղափոխված 2 քաղաքացիներից մեկի մոտ, ով անչափահաս է, հայտնաբերվել են թմրամիջոցներ Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին «Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարային ջրանջատում Երևանում և ևս 6 քաղաքներում Երևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվությունՓաշինյանի, Ֆոն դեր Լեյենի և Բլինքենի հանդիպումը նպատակ ունի Հայաստանին օգնելու. ՄիլլերՎրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ամենադիտված