Ադրբեջանական բանակի զինվորն ինքնասպան է եղել
ԱդրբեջանԱդրբեջանական բանակում հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել: Ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը, Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորմասերից մեկի զինվոր Ֆիրդովսի Ֆիքրեթ օղլու Նասիբովը կախվել է: Ինքնասպանության պատճառները հայտնի չեն: Չի նշվում նաև, թե դեպքը զինված ուժերի տեղակայման որ հատվածում է տեղի ունեցել: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հաստատել է փաստը: Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն:
Ֆիքրեթ Նասիբովը զինծառայության էր կանչվել Բաքվի Նասիմիի շրջանի զինկոմիսարիատից:
2014 թ. սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակը 29 զինծառայողներ է կորցրել, որոնցից 20-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում: 10 զինծառայողներ ինքնասպանություն են գործել, 1-ը մահացել է անհայտ պատճառով, 3-ը' հիվանդությունից, 3-ը' ճանապարհատրանսպորտային պատահարից, 3-ը' ոչ կանոնադրական հարաբերություններից: 36 զինծառայողներ էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: