Անխե դի Մարիայի հայտարարությունը՝ ի պաշտպանություն Մեսսիի
ՍպորտՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Անխել դի Մարիան աջակցել է Լիոնել Մեսսիին և նշել, որ կատալոնացիների անհաջողությունները Մեսսիի պատճառով չեն:
Հիշեցնենք, որ արգենտինացին Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչից հետո քննադատությունների էր ենթարկվել:
«Խնդիրը նրանում է, որ միշտ կառչում են Մեսսիից: Ճգնաժամ ապրում է ողջ թիմը: Մեսսին հանգիստ է և լավ մարզավիճակում է: Նա անհաջող շրջան չի ապրում, պարզապես մրցակիցները շատ ուշադիր են հետևում նրան: Չէ՞ որ կատալոնացիների մրցակիցները յուրաքանչյուր անգամ նրանց ավելի լավ են ճանաչում, ինչը դժվարացնում է «Բարսելոնայի» խնդիրը, — Դի Մարիայի խոսքերը մեջբերում է իսպանական մամուլը: