Հովիկ Աբրահամյանը մոտեցավ «Դ!ԵՄ ԵՄ»-ի ակտիվիստներին (ուղիղ միացում)
ԱՐԽԻՎ«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամներն այսօր անցկացնում են երթ դեպի նախագահական նստավայր։ Քիչ առաջ Բաղրամյան 26 ժամանեց ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Սակայն վարչապետին ակտիվիստներն այնքան էլ բարեհամբույր չդիմավորեցին. երբ Հովիկ Աբրահամյանը մոտեցավ ակտիվիստներին, նրանք սկսեցին սուլել և բղավել. «Դեմ ենք», «Ոչ թալանին»:
Վարչապետը ակտիվիստներին հավատացրեց, որ ինքը տեղյակ է առկա խնդրին և փորձում է հարցին լուծում տալ:
Մանրամասն` տեսանյութում: