Կանացի Քայլի Մինոուգը` «Vogue» անսագրի ֆոտոշարքում
ԱյլԱվստրալացի երգչուհի Քայլի Մինոուգը իր չթոշնող գեղեցկությունը և ոճի անթերի զգացողությունն է ցուցադրել նոր գլամուր ֆոտոշարքում:
45-ամյա փոփ դիվան դարձել է «Vogue» ամսագրի մայիսյան համարի գլխավոր հերոսուհին և նկարահանվել է ֆեշն ամսագրի հիասքանչ ֆոտոշարքում:
Ամսագրի շապկին Քայլին հայտնվել է «Schiaparelli»-ի շլացուցիչ բոդիով` միաժամանակ նույն ամսագրի էջերին փայլելով անվանի դիզայներների շքեղ հագուստներով, այդ թվում նաև` «Christian Dior»-ի, «Chanel»-ի և «Valentino»-ի: