Յանուկովիչն ապրում է Սոչիում. ԶԼՄ-ներ
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն այս ամբողջ ժամանակ եղել է Սոչիում: Այս մասին գրում է «Русский пионер»-ը:
«Հիմա կարող ենք ասել, որ Ուկրաինայի չորրորդ նախագահն այս անգամ եղել է Սոչիում և ոչ թե Բարվիխում` ինչպես նախկինում հաղորդվում էր: Այնպես որ, նա այնքան էլ հեռու չի ո′չ Ուկրաինայից, ո′չ էլ հատկապես Դոնի Ռոստովից»,- գրում է լրագրողը:
Նշենք, որ ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Յանուկովիչը Սուրբ Զատկին Ուկրաինա կվերադառնա:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հանդեպ ևս մեկ քրեական գործ է հարուցվել` իշխանությունը չարաշահելու համար: Ըստ հաղորդագրության` Գլխավոր դատախազությունը մինչդատական հետաքննությունների միասնական ռեգիստրում գրանցել է Յանուկովիչի և նախկին բարձրաստիճան այլ պաշտոնյաների' իշխանության չարաշահման մասին տվյալները' կանխամտածված հանցագործության նախանշաններով: