««Սպարտակը» պետք է վերացնի իր թերությունները». Յուրա Մովսիսյան
ՍպորտՖուտբոլի Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանն ասել է, որ «Սպարտակին» անհրաժեշտ է վերացնել իր թերությունները' նախապատրաստվելով ապրիլի 20-ին Կազանի «Ռուբինի» դեմ Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության շրջանակում կայանալիք խաղին: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն:
Մովսիսյանը նշել է, որ մինչ այդ Սամարայի «Կռիլյա Սովետով» թիմի հետ խաղում տոնած հաղթանակը ոգևորել է սպարտակցիներին և նրանք չեն թերագնահատում «Ռուբին»-ին, որի խաղում կարող են և անհաջողություններ լինենլ:
Նա ընդգծել է, որ «Սպարտակ»- ի ֆուտբոլիստներն ուշադրությամբ վերլուծում են իրենց խաղերը: