Աշխարհի ամենագեղեցիկ և արժեքավոր գրադարանները (լուսանկարներ)
ԱշխարհԻնչքան էլ դժվար է մեր օրերում գրադարանների գոյատևելն ու ժամանակակից տեխնոլոգիաների հետ մրցակցելը, աշխարհում կան գրադարաններ, որոնք պահում են «իմաստության խորան» կոչումը: Հենց այդ գրադարանների մասին է բրիտանացի ակադեմիկոս Ջեյմս Քեմփբելի «Գրադարանը» (The Librery) գիրքը:
Այցելելով 80 գրադարան, որոնք կառուցվել են տարբեր ժամանակահատվածներում՝ վերջինս բացահայտել է այն հարստությունը, որոնք մարդիկ թողել են գրադարաններում, որտեղ գիտելիքը միակ ուժն է:
Գրքի հեղինակի խոսքով` իր կողմից ամենասիրված գրադարանը Ավստրիայի Admont Abbey գրադարանն է, որը աշխարհի ամենամեծ վանքային գրադարանն է:
The Tripitaka Koreana գրադարանը՝ Հարավային Կորեայի Haeinsa տաճարում:
Mafra Palace գրադարանը` Պորտուգալիայի Մալֆա համայնքում:
Codrington գրադարանը կառուցվել է՝ տեղավորելու համար Օքսֆորդի All Souls քոլեջի հազարավոր գրքերը:
Biblioteca Joanina գրադարանը՝ Պորտուգալիայում:
George Peabody վեցհարկանի գրադարանը՝ Բալթիմորում:
Biblioteca Malatestiana գրադարանը՝ Իտալիայում:
Admont Abbey գրադարանը՝ Ավստրիայում:
Noyon Cathedral գրադարանը՝ Ֆրանսիայում:
Adme.ru-ն ներկայացրել է 80 գրադարանից ամենագեղեցիկներն ու արժեքավորները: