Սև ծովում ՆԱՏՕ-ի զորավարժություններին կմասնակցեն ԱՄՆ-ից բերված մարտական դելֆիններ
ԱշխարհՍև ծովում ՆԱՏՕ-ի ամառային զորավարժություններին կմասնակցեն մարտական դելֆիններ: Այս պլանների մասին «Իզվեստիային» պատմել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Թոմ Լափուցան, որը պատասխանատու է ծովային կաթնասունների ծրագրի համար: Նրա խոսքով՝ դրանք կլինեն ՆԱՏՕ-ի առաջին զորավարժությունները, որոնց կմասնակցեն մարտական դելֆինները:
«Առաջին անգամ բաց ծովում կարող են հանդիպել ամերիկյան և ռուսական մարտական դելֆինները. հայտնի է, որ այդպիսի դելֆիններ պատրաստում են միայն Ռուսաստանում և ԱՄՆ-ում»,- գրել է թերթը:
Լափուցան նշել է, որ 20 դելֆինների և 10 ծովառյուծների մասնակցությամբ զորավարժությունները կտևեն 1-2 շաբաթ (դեպի Սև ծով ելք չունեցող երկրների մնալու առավելագույն թույլատրելի ժամկետը 21 օր է): Սև ծովում, ինչպես հայտնել է զրուցակիցը, ամերիկյան դելֆինները կթեստավորեն նոր հակառադարը, որը նախատեսված է «թշնամու էխոլոկատորների ապակողմնորոշման» համար, «մինչդեռ ծովառյուծները կփնտրեն ականներ և զինվորական ջրասուզակների», հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: