Twitter-ի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանն ընդունել է Արցախ այցելելու ԼՂՀ վարչապետի հրավերը
ԲլոգոսֆերաTwitter սոցիալական ցանցի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի' Արցախ այցելելու հրավերը: Այս մասին թվիթերյան գրառում է կատարել ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը: «Հիասքանչ է: Twitter-ի փոխնախագահն ընդունել է Ղարաբաղի վարչապետի' Արցախ այցելելու հրավերը ԹՈՒՄՈ կատարելիք հաջորդ այցի ընթացքում»,-գրել է Բեգլարյանը:
Ավելի վաղ ԼՂՀ վարչապետը Գրիգորյանին պաշտոնապես հրավիրել էր այցելել Արցախ: Ի պատասխան այս հրավերի' Րաֆֆի Գրիգորյանը գրառում էր կատարել Twitter-ում: Նա նշել էր, որ իր համար մեծ պատիվ է նման հրավերը, սակայն ափսոսանք էր հայտնել, որ արդեն լքել է երկիրը: Այդուհանդերձ նա հայտնել էր, որ կարող են ԼՂՀ այցի մանրամասները քննարկել ԹՈՒՄՈ կատարելիք մյուս այցելության ժամանակ:
Րաֆֆի Գրիգորյանի' Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու հրավերն ընդունելու տեղեկությունն արդեն շրջանառվում է ադրբեջանական լրատվամիջոցներով: Ադրբեջանական ԶԼՄ-ներն ահազանգում են, որ Twitter-ի փոխնախագահը կայցելի «գրավյալ» ադրբեջանական տարածքներ:
Րաֆֆի Գրիգորյանը նախորդ շաբաթ Հայաստանում էր «Թումոյում» ՏՏ ոլորտի մասնագետների համար ծրագրավորման առաջավոր դասընթաց վարելու նպատակով: Նա հանդիպել է նաև ՀՀ Նախագահ Սերժ Սագսյանի հետ: