Հրանտ Մելքումյանը երկրորդն էր Կանբերայի բաց առաջնությունում
ՍպորտԳրոսմայստեր Հրանտ Մելքումյանն Ավստրալիայի Կանբերա քաղաքում անցկացված 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և նվաճեց երրորդ մրցանակը:
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, Մելքումյանը միայն կես միավորով հետ մնաց գրոսմայստերներ Լիվիու-Դիթեր Նիսիպեանուից և Լևենտե Վայդայից (Ռումինիա): Լրացուցիչ ցուցանիշներով մրցաշարի հաղթող ճանաչվեց Նիսիպեանուն: